RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1616, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ԱՅԲ» ԴՊՐՈՑԸ ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը միջազգային հարթակում շարունակում է պատվով ներկայացնել մեր երկիրը: Այդ նվաճումներին իր գործընկերությամբ աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած` ֆուտբոլ խաղացող ռոբոտները 2014 թվականին հաջողությամբ են ներկայացվել Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են այս եւ մյուս` գծին հետեւող եւ հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը:

«Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի եւ ենթակառուցվածքի բացակայությունը: Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,-նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ