RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1482, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 14

10 ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Պ. Ք.

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է մի ամբողջ շարք խոշոր բանկերի գործառնությունները Լոնդոնի սակարանում ոսկու, արծաթի, պլատինի եւ պալլադիումի գների հաստատման ոլորտում:

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» թերթը, քննությունն անցկակցվում է կանադական Bank of Nova Scotia, բրիտանական Barclays եւ HSBC, շվեյցարական Cre՛dit Suisse եւ UBC, գերմանական Deutsche Bank, ամերիկյան Goldman Sachs եւ JPMorgan Chase, ֆրանսիական Socie՛te՛ Ge՛ne՛rale եւ հարավաֆրիկյան Standart Bank հանրահայտ բանկերի նկատմամբ:

Նշվում է, որ ապրանքային «ֆյուչերսների» առեւտրի հանձնաժողովը արդեն HSBC բանկից պահանջել է ցուցմունքներ տալ թանկարժեք մետաղների առեւտրի հետ կապված գործունեության առնչությամբ:

Ամերիկյան իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են այս դեպքերի կապակցությամբ մեկնաբանություններ անելուց:

Մինչեւ անցյալ տարի վերոհիշյալ թանկարժեք մետաղների գները սահմանվում էին այսպես. օրական մեկ կամ երկու անգամ խորհրդաժողովներ էին անցկացվում բանկերի փոքր խմբի մասնակցությամբ: Տվյալ մեթոդը կիրառվում էր մոտ 10 տարի: Սակայն գների ամրագրման գործընթացը ի վերջո վերանայվեց:

Ամերիկյան թերթի տվյալներով, ավելի վաղ Եվրոմիության վերահսկիչ մարմինները եւս ստուգումներ էին անցկացրել թանկարժեք մետաղների շուկաներում բանկերի գործունեության առնչությամբ, բայց բոլոր քննություններն անարդյունք էին ավարտվել օրինախախտումների ապացույցների բացակայության պատճառով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ