RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015



Տեղադրվել է` 2015-02-13 16:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1576, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՃԱՌԸ ԹԵՐԵՎՍ ԿՈԼՈՄՈՅՍԿԻՆ Է

Պ. Ք.

Ուկրաինայում փորձում են պարզել երեքշաբթի օրը տեղի ունեցած տարօրինակ երկրաշարժի պատճառները: 4,6 մագնիտուդանոց ցնցման էպիկենտրոնը Սումիի մարզի Վասիլեւկա գյուղի մոտակայքում էր: Երկրաշարժը զգացվել է նաեւ Պոլտավայի մարզում, որտեղ ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել: Անցյալում Ուկրաինայի կենտրոնական մասում նման դեպքեր չէին եղել. այդ տարածաշրջանը համարվել է սեյսմաանվտանգ: Մասնագետները այժմ եւս ասում են, որ այնտեղ ստորգետնյա ցնցումների համար բնական պատճառներ չեն եղել:

Այսպիսով, ցնցումը, ամենայն հավանականությամբ, մարդու ձեռքի գործ է: Կենտրոնական Ուկրաինայի համար նոր այդ երեւույթի պատճառը հողի մակերեսից այնքան էլ հեռու չէ եւ գտնվում է ջրային շերտի մակարդակի վրա:

Վերոհիշյալ Պոլտավայի մարզում արեւմտյան ընկերությունները մտադրվել էին սկսել թերթաքարային գազի արդյունահանում: 2013 թ. JKX Oil&Gas ընկերությունը հաղորդել էր այդ մարզի «Ռուդենկովո» հորանցքում ընդերքի շերտի 10 փուլանոց ջրային ճեղքման գործընթացի հաջող ավարտման մասին: Լրագրողները եւ բնապահպանները կասկածել էին, որ ջրային ճեղքումը կարող է կապված լինել թերթաքարային գազի արդյունահանման հետ: Սակայն նրանց բացատրել էին, որ այդ տեխնոլոգիան տվյալ դեպքում կիրառվում է ոչ թե թերթաքարային գազի արդյունահանման, այլ նավթահանույթի ինտենսիվացման նպատակով: Իսկ 2014 թ. հունվարին ընկերությունը գործարկեց առաջին հորատանցքը Պոլտավային մերձակա «Ելիզավետովո» հանքավայրում:

Բնության գործերին այդպիսի ազդու միջամտությունը կարող էր խախտել շերտերի հավասարակշռությունը Երկրի մինչեւ օրս հանդարտ այդ մասում: Երեքշաբթի առավոտյան, երբ հողը սասանվեց, տեղաբնակները սկզբում կարծեցին, թե Դոնբասի ռմբակոծությունը հասել է նաեւ իրենց կողմերը: Որքան էլ տարօրինակ թվա, ինչ-որ իմաստով դա կարող է մոտ լինել իրականությանը: Ուկրաինայում պայթյուններ իրականացրած JKX Oil&Gas-ը պաշտոնապես բրիտանական ընկերություն է, բայց բաժնետոմսերի 40 տոկոսի սեփականատերը Ուկրաինայի պետհեղաշրջման մասնակից եւ Դոնբասի ռմբահարումների ակտիվ կողմնակից Իգոր Կոլոմոյսկին է:

Նրա ընչաքաղցությունը, բնականաբար, ավելի զորեղ է, քան բնապահպանների բողոքները: Ի դեպ, նույնիսկ ամերիկացի երկրաբանները իրենց ռուսաստանցի գործընկերներին խնդրել էին ուսումնասիրել նմանօրինակ արդյունահանման ավտանգության հարցը: Օկլահոմայում, որտեղ զարգացած է թերթաքարային գազի արդյունահանումը, արդեն վաղուց դիտվում են նույնպիսի արտառոց բաներՙ հողի ճեղքվածքներ, 3-ից մինչեւ 5 բալանոց ցնցումներ: Օկլահոմայի բնակչությունը դժգոհում է, բնապահպանները տագնապ են հնչեցնում: Ուկրաինային այդ խնդիրը մինչեւ օրս չէր վերաբերում, բայց այժմ իրավիճակը փոխվել է: Սա նշանակում է, որ Իգոր Կոլոմոյսկին սխալմամբ հարվածել է ոչ միայն քաղաքական վարչակարգին եւ Դոնբասին, այլեւ իր նոր փողաբեր երակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ