RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1273, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՎԱՐԴՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանի հաղորդմամբ վերջերս Հարվարդի Մահինդրայի անվան հումանիտար գիտությունների կենտրոնում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված «Խաղաղության եւ արդարության» առաջին դասախոսությունը, որն այսուհետ կդառնա ամենամյա։ Ծրագիրը մտահղացել եւ մշակել է «Հրանտ Դինքի ընկերները» կազմակերպության Բոստոնի մասնաճյուղի նախագահ Հարրի Բարսեղյանը։ «Առաջին համաշխարհային պատերազմի չսպիացած վերքերը։ Հայաստան, Քուրդիստան եւ Պաղեստին» խորագրի ներքո ծրագրված դասախոսությունը սկսվել է կենտրոնի տնօրեն դոկտ. Հոմի Բհաբհայի բացման խոսքով։ Նա հարգանքի տուրք է մատուցել վաղամեռիկ Հրանտ Դինքին, բնութագրելով նրան որպես խաղաղության եւ արդարության պաշտպան- մարտիկի։ Հարվարդի թուրքական ուսումնասիրությունների բաժնի դասախոս դոկտ. Ջեմալ Քաֆաթին Դինքին բնութագրել է որպես փայլուն լրագրողի, գրողի եւ մտավորականի, որն իր կյանքն անմնացորդ նվիրել է փոքրամասնությունների պաշտպանությանը։ «Նա մարդկային հարաբերությունների ալքիմիկոս էր»,¬ ասել է նա, ափսոսանք հայտնելով, որ նրա դատավարությունը դեռ ավարտված չէ։

Այնուհետեւ Հարրի Բարսեղյանը խոսք առնելով նախ գովասանքի խոսքեր է հղել հանդիսությանը ներկա Հրանտ Դինքի այրունՙ Ռաքելին, որ շարունակում է ամուսնու աշխատանքը, եւ նշել, որ դասախոսությունների շարքը մտահղացվել է հաշվի առնելով Դինքի անկեղծությունն ու խիզախությունը, նաեւ նվիրվածությունն իր գործին։

«Նա բարձրաձայնում էր քուրդերի, ալեւիների, հույների, հրեաների եւ այլ փոքրամասնությունների խնդիրների մասին։ Նրան կարելի է դասել Նելսոն Մանդելայի, Մահատմա Գանդիի եւ Մարտին Լութեր Կինգի շարքերում։ Նա ավելի լավ աշխարհ եւ ապագա թողեց մեզ բոլորիս»,¬ ասել է Բարսեղյանը։

Ռաքել Դինքը հուզված շնորհակալություն է հայտնել, որ Հարվարդի նման հեղինակավոր մի հաստատություն դասախոսությունների շարք է նախատեսել ամուսնու հիշատակին։ Այնուհետեւ կարդացել է իր ամուսնու 1996-ի հոկտեմբերի 26-ի հոդվածից մի հատված, որտեղ խաղաղություն է տենչում ամբողջ աշխարհում։

Օրվա գլխավոր բանախոսը եղել է Կոլումբիա համալսարանից արդի արաբական ուսումնասիրությունների բաժնի դասախոս դոկտ. Ռաշիդ Խալիդին։ Նա փորձել է կապ հաստատել երեք խմբավորումներիՙ հայերի, քուրդերի եւ պաղեստինցիների ճակատագրերի միջեւ, հիմնականում մեղադրելով բրիտանացիներին նրանց պատուհասած փորձությունների համար։ Նրա խոսքն ընդհանուր առմամբ առինքնող է եղել, բայց երբեմն հակասական ու վիճելի։ Ճիշտ է, հայերի հետ կատարվածը որակել է Ցեղասպանություն, բայց իրադարձությունների բացատրությունը ավելի նման է եղել թուրքական պաշտոնական դիրքորոշումներին։ Նա եզրափակել է իր խոսքը նշելով, որ երեք խմբավորումներից հայերն այժմ ունեն իրենց անկախ պետությունը, եւ որ թուրքական հասարակությունը հեզհետե առերեսվում է իր անցյալի հետ։

Հրանտ Դինքի հիշատակի դասախոսությունների շարքի խորհրդատուներ են եղել Թաներ Աքչամը, Ջեմալ Քաջադարը եւ Ժիրայր Լիպարիտյանը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ