RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2933, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՆԺՈՒՅԳԻՑ` ԱՅԾԻՆ

Մ. Խ.

Չինական հորոսկոպով Նոր տարին համարվում է կապույտ ոչխարի տարի, իսկ ընդհանրապես Արեւելյան հորոսկոպով` այն Կանաչ փայտե այծի տարի է համարվում: Ըստ հորոսկոպագետների` Կանաչ այծը խաղաղասեր վարք է դրսեւորելու, քանի որ նա տնային հանգիստ կյանքը սիրող է: Միաժամանակ` այծը չարաճճի եւ էներգիայով լի կենդանի է, այնպես որ Նոր տարին դիմավորելիս հատկապես հայերս պետք է գոնե կարճ ժամանակով դեն նետենք հոգսերն ու մտահոգությունները մեր գլխից եւ տրվենք ուրախ եւ կենսախնդությամբ Ամանորը դիմավորելուն, եթե չենք ուզում, որ այծը մեզանից երես թեքի:

Այծի տարին ընդունված է իսկական եղեւնիով նշել, տունը զարդարելիս նկատի առնել առհասարակ փայտե իրերը, զանգակներն ու ծառի ճյուղի հատվածներ. այծը արհեստական ոչինչ չի սիրում, ինչպես, ի դեպ, ժլատություն եւ խնայողություն: Ընդունված է կարծել, թե Այծի տարին դիմավորելիս չպետք է խնայել Նոր տարվա զարդարանքների վրա` դա ողջ տարվա ընթացքում վերադառնալու է սիրո, հաջողությունների, կյանքում դրական փոփոխությունների տեսքով: Այծը սիրում է փայլ եւ ճոխություն, արծաթե եւ ոսկե երանգներ տոնածառի եւ բնակարանի զարդարանքներում: Խրախուսվում են ձեռագործ խաղալիքները:

Ինչ հագնել Նոր տարին դիմավորելիս: Այծին սիրելի են կանաչը, կարմիրը, փիրուզի եւ մանուշակի գույները, բնական գործվածքները, բայց ոչ մորթի, որը կզայրացնի Այծին: Հաջողությամբ կարելի է նաեւ համադրել սպիտակն ու մոխրագույնը: Սանրվածքի առումով ակտուալ են զանազան երկարամազ կուտակերը, պոչիկները:

Սեղանի ծածկոցները լավ կլինի ունենան կանաչի երանգներ: Սեղանին պետք է լինեն անպայման Այծի սիրելի կերակուրները` սալաթներ, թարմ բանջարեղեն, վարունգ հատկապես, բուսականը պետք է գերակշռի, ինչպես սիրում է Այծը: Նաեւ` ձուկ, հավ: Մեր հարուստների սիրելի կոկորդիլոսների մասին ոչինչ չկա հորոսկոպներում:

Այս տարին ընդունված է համարել մարդկանց կյանքում փոփոխություններ բերող, շատ մարդիկ այս տարում արմատապես կփոխեն հայացքները կյանքի, աշխատանքի, հոգեւոր զարգացման պահանջմունքների առումով: Հնարավոր են համարվում կտրուկ փոփոխություններն ինչպես քաղաքական, տնտեսական ոլորտներում, այնպես էլ մեզ շրջապատող աշխարհի հանդեպ ընկալումներում: Այս տարին մարդկանց հաջողություններ բերող տարի է, բայց ծույլերի համար չէ, հաջողության կհասնեն աշխատասերները, արագ կողմնորոշվողները եւ անսպասելի որոշում կայացնելու ընդունակ մարդիկ:

Նվերների առումով եւս պետք է Այծին դուր գալ, նվերները պետք է լինեն ոչ թե հատկապես թանկարժեք, այլ ոճային-ստեղծագործական, իսկ ոսկե զարդերի սիրահարները պետք է իմանան, որ դրանք այս տարվա համար պետք է զարդարված լինեն ծովաբյուրեղով (ակվամարին) եւ եղեգնաքարով (օնիքս):

Այծը ընտանեկան հարկի հովանավորն է, այնպես որ Նոր տարին հարկ է նշել ընտանիքում, ուրախ, հումորի զգացումով, իսկ եթե հումոր չկա` Այծն այնտեղ ոչնչով օգնել չի կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ