RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆԸ ԿՓՈՐՁԻ ՖՐԱՆՍԻԱՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԵՄ-ԻՑ

Պ. Ք.

Ֆրանսիայի աջակողմյան ուժերից մեկիՙ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել Ֆրանսիան Եվրոմիությունից դուրս բերելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Լը Պենը հատյարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ինքը եվրոպական ատյանների հետ կբանակցի «տարածքային, տնտեսական, ֆինանսական եւ իրավաբանական ոլորտներում Ֆրանսիայի ինքնիշխանությունը վերականգնելու» շուրջը: Եթե վեց ամսում բանակցությունները ցանկալի արդյունք չտան, ապա համաժողովրդական հանրաքվե կանցկացվի ԵՄ-ում երկրի հետագա ներկայության վերաբերյալ:

«Ազգային ճակատի» առաջնորդն ավելացրել է, որ եթե ֆրանսիացիներն արտահայտվեն ԵՄ կազմում մնալու օգտին, ապա ինքն անմիջապես կթողնի նախագահի պաշտոնը:

Օրերս ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «Ազգային ճակատը» 9 մլն եվրո վարկ է վերցրել Առաջին չեխ-ռուսական բանկից: Այս կապակցությամբ Լը Պենը հերքել է Մոսկվայի հետ քաղաքական գործարք կնքելու ամբաստանությունը եւ ընդգծել է, որ իր կուսակցությոնը փոխատվության համար դիմել էր շատ բանկերի, բայց ֆրանսիական ֆինանսական հաստատությունները մերժել էին վարկ տրամադրել:

Ղրիմի ճգնաժամի ծագումից հետոՙ ապրիլ ամսին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ Լը Պենը դատապարտել էր Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները եւ հավանություն էր տվել Ուկրաինայի դաշնայնացման գաղափարին:

Իր արմատական հայացքներով հայտնի Մարին Լը Պենը 2013 թ. հուլիսին Եվրոխորհրդարանի պատգամավորների որոշմամբ զրկվեց դիվանագիտական անձեռնմխելիությունից. նրան ռասայական ատելության բորբոքման մեջ մեղադրեցին այն բանից հետո, երբ հրապարակներում նամազ անող ֆրանսիացի մահմեդականներին համեմատեց նացիստ զավթիչների հետ: Միեւնույն ժամանակ Մարին Լը Պենը քանիցս ասել է, որ ինքը հավանություն չի տալիս հորՙ «Աճ» նախկին առաջնորդ Ժան-Մարի Լը Պենի հակահրեական տրամադրություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ