RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1192, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԻՋՆՈՐԴ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ.

Նոյեմբերի 1-ին Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովին նշանակեց Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գծով նախագահական հատուկ ներկայացուցիչ: Այդ օրվանից Բոգդանովը գերծանրաբեռնված է հանդիպումներով ինչպես Բեյրութում, այնպես էլ Դամասկոսում: «Ստրատֆորի» գլոբալ հետախուզության վերլուծաբանները քննության առնելով այդ հանգամանքը, Ռուսաստանին դիտարկում են որպես միջնորդ նախ լուծելու լիբանանյան կառավարական ճգնաժամը եւ այնուհետեւ միացյալ իշխանություն ձեւավորելու համաձայնությամբ վերջ տալ քաղաքացիական պատերազմին Սիրիայում:

Ինչպես 2013 թվին Ռուսաստանը կարողացավ մետասաներորդ ժամին հանգուցալուծել ամերիկյան պնդումներով քիմիական զենքի առկայության դիլեման Սիրիայում, այնպես էլ այս անգամ նա փորձում է ելքեր գտնել ստեղծված դժվարին կացությունը այդ տարածաշրջանում հաղթահարելու համար: Ըստ վերլուծաբանների, 1952-ին ծնված Բոգդանովը մեծ փորձ ունի Մերձավոր Արեւելքի երկրների հարցում: Գերազանց տիրապետում է արաբերենին: Ավարտել է 1974-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների Պետական ինստիտուտը եւ նույն տարում անցել դիվանագիտական աշխատանքի: 1974-77 թվերին ծառայել է Եմենի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում: 1977-80 թվերինՙ Լիբանանում, իսկ 1983-84 եւ 1999-94 թվերինՙ Սիրիայում: 1997-2002 թվերին նշանակվել է դեսպան Իսրայելում: 2002-2005 թվերին վարել է Ռուսաստանի արտգործնախարարությունում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների բաժնի տնօրենի պաշտոնը: 2005-2011 թվերին նշանակվել է դեսպան Եգիպտոսում, եւ լիազոր ներկայացուցիչ Արաբական լիգայում:

Ներկայիս Պուտինի անմիջական ղեկավարության ներքո Բոգդանովը փորձում է հունվարին (2015 թ.) կազմակերպել Ժնեւյան կոնֆերանսի նմանողությամբ մի կոնֆերանս Մոսկվայում, որտեղ իրար կհանդիպեն Սիրիայի կառավարական եւ զանազան ասպտամբ կողմերը: Այդ առնչությամբ նա եւ իր գործընկերները ամենատարբեր մակարդակի հանդիպումներ են ունենում Սիրիայի ապստամբների հետ գրեթե ամեն օր: Միաժամանակ նա բանակցություններ է վարում լիբանանյան քաղաքական ֆրակցիաներիՙ ներառյալ «Հըզբոլլահի» հետ, որպեսզի լուծում գտնի նոր նախագահ ընտրելու թնջուկին: Ըստ Թաիֆի (Սաուդյան Արաբիա) համաձայնության Լիբանանի նախագահը պետք է մարոնիթ քրիստոնյա լինի, բայց նախկին նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարության ժամկետի ավարտից (մայիսի 25) անցել է մոտ 7 ամիս, իսկ խորհրդարանը 16 անգամ անհաջող փորձ է կատարել նոր նախագահ ընտրելու համար: «Հըզբոլլահի» ղեկավարությամբ մարտի 8-ին ստեղծված դաշինքը առաջադրում է «Ազատ Հայրենասիրական շարժման» (ԱՀՇ) առաջնորդ Միշել Աունի թեկնածությունը, մինչդեռ «Ապագա շարժումը» (ԱՇ) Սաադ Հաարիրիի առաջնորդությամբ պաշտպանում է լիբանանյան զինված ուժերի ղեկավար Սամիր Ժաաժայի թեկնածությունը:

Որովհետեւ Սիրիայում մոլեգնում է քաղաքացիական պատերազմը, իսկ Սաուդյան Արաբիան եւ Իրանը միմյանց դեմ են պայքարում Լեւանտի ապագան տնօրինելու հարցում, Լիբանանի կառավարությունը կաթվածահար է եղել, անպատրաստ դիմագրավելու Սիրիայից եկող ջիհադիստների սպառնալիքները: Բոգդանովը երեւի «Հըզբոլլահի» վրա ճնշում է բանեցնում, որպեսզի վերջինս ավելի ճկուն լինի թեկնածության հարցում, խոստանալով ռազմական օժանդակություն «Հըզբոլլահին» եւ Լիբանանյան բանակինՙ կարողանալ պայքարելու համար ընդդեմ «Ջաբհատ էլ-Նուսրայի» եւ «Իսլամական պետության»:

Ներկայանալով որպես կարող ուժ լուծելու Սիրիայի եւ Լիբանանի խնդիրները, Ռուսաստանը փորձում է թուլացնել լարվածությունը Մ. Նահանգների հետ եւ դրանով իսկ համագործակցություն առաջարկել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ Մերձավոր Արեւելքից բացի նաեւ այլ ոլորտներում: Մ. Նահանգները հստակեցրել է իր դիրքորոշումը, որ կենտրոնանալու է պայքարելու ընդդեմ «Իսլամական պետության» եւ ոչ թե հետապնդելու է Բաշար էլ-Ասադի պաշտոնանկությունը, չնայած Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան այդ վերջինը պիտի նախընտրեին: Եթե Ռուսաստանը ապացուցի, որ դիվանագիտական լուծում ունի նախագահ Ասադի դիլեմային, ապա նա կդառնա պարտադիր գործընկեր Վաշինգտոնի համար: Ռուսաստանը նման գործունեություն ծավալում է նաեւ Իրանի միջուկային բանակցությունների հարցում, առաջարկելով Իրանին մատակարարել միջուկային վառելիք, որպեսզի կրճատի Իրանի ցանկությունները այդ ոլորտում:

Բոգդանովը հաջողության կհասնի՞, թե՞ ոչ Սիրիայում եւ Լիբանանումՙ բոլորովին այլ հարց է: Խնդիրն այն է, որ Սիրիայի ապստամբները բոլորովին չեն վստահում Ռուսաստանին: Այնպես որ Ռուսաստանը կարող է ներգրավել միայն նրանց, ովքեր այնքան էլ կարեւորություն չեն տալիս ապստամբությանը: Բացի այդ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտությունը վառ պահելու Մերձավոր Արեւելքում, շեղելու համար Մ. Նահանգների ուշադրությունը տարածաշրջանից: Հաշվի առնելով Ռուսաստանի կասկածելի հաջողությունը Սիրիայի ապստամբների շրջանում, Մ. Նահանգները կարող է իրոք հեռու պահել իրեն Ռուսաստանի առաջարկություններից: Այնպես որ Բոգդանովի ջանքերը ի վերջո կարող են ծառայել որպես հասարակական հարաբերությունների հաղթարշավ հօգուտ Մոսկվայի, նախագահ Պուտինին ժամանակավոր թեթեւացում տալով ներքին քաղաքականության քննադատություններից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ