RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1221, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՕՊԵՐԱՅԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի Ազգային ակադեմիական թատրոնում կայացավ նախատոնական համերգ, որն ամփոփեց եւ նշանավորեց 2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Օպերայի աջակցման հիմնադրամի միջեւ համագործակցությունը:

«Վիեննա Գալա» խորագրով համերգի ընթացքում ելույթ ունեցան Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները եւ հատուկ այս միջոցառման համար հրավիրված գերմանաբնակ հանրահայտ երգչուհի Հրաչուհի Բազենցը (երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյան, ով նաեւ հանդիսանում է Հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ): Հնչեցին կոմպոզիտորներ Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Ֆ. Սուպեի, Ֆ. Լեհարի եւ Լ. Կալմանի ստեղծագործությունները:

2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրած 24 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Օպերայի աջակցման հիմնադրամը կազմակերպել է 28 միջոցառում` զգալի ակտիվություն մտցնելով ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մշակութային կյանքում. ձեւավորվեցին «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» նոր նախագծերը, իսկ արդեն ձեւավորված «Համերգ ճեմասրահում» եւ «Օրկեստր պլյուս» նախագծերը զգալիորեն զարգացան եւ արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականի:

«Օպերան ազգային արժեք է: Հայկական օպերան այն թատրոնն է, որտեղ ձեւավորվել են օպերային արվեստի միջազգային չափանիշներին համապատասխանող տաղանդավոր կատարողներ, ում աշխարհահռչակ անունները լսելով մենք հպարտությամբ ենք լցվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանում է իր ուժերի ներածին չափով նեցուկ լինել օպերային թատրոնի հետագա զարգացման գործին: Մենք ցանկանում ենք մեր արվեստագետների համար ստեղծել այնպիսի պայմաներ, որպեսզի նրանք հնարավորինս արագ ու անարգել հասնեն բարձունքների, շարունակեն գրավել իրենց վերապահված դերը միջազգային գեղարվեստական ասպարեզում, ինչպես նաեւ շարունակեն կերտել վառ կերպարներՙ օպերային երգացանկը հարստացնելով իրենց տպավորիչ ու անմոռաց կատարումներով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ