RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1571, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԴԱՐՁՅԱԼ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ` Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԵՎ ՓՈԽՎԵԼՈՒ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին անդրադարձավ ստուգումների խնդրին, նշելով, որ տարեկան ստուգումները չպետք է մեկ անգամից ավելի լինեն եւ միայն բացառիկ դեպքերում վարչապետի թույլտվությամբ կրկնակի ստուգումներ կիրականացվեն: Տվյալ պարագայում Հովիկ Աբրահամյանը խոսում էր հարկային ստուգումների մասին, բայց բազմաթիվ այլ գերատեսչություններ նույնպես ստուգումներ իրականացնելու իրավունքներ ունեն:

Նախորդ վարչապետի` Տիգրան Սարգսյանի կողմից, համաշխարահային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենածանր տարում` 2009-ին որոշում ընդունվեց կասեցնել մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններում տեսչական ստուգումները: Դրան հաջորդեցին տեսչական ստուգումների համակարգի բարեփոխումները: Ի՞նչը փոխվեց այս ընթացքում:

Ներդրվել է ռիսկի գնահատման վրա հիմնված ստուգումների համակարգը, որը ենթադրում է ստուգումների իրականացում այն ոլորտներում, որոնք առավել ռիսկային են: Հաստատված մեթոդաբանությամբ, տնտեսվարող սուբյեկտները դասակարգվում են ռիսկայնության երեք խմբերից մեկումՙ բարձր, միջին կամ ցածր: Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները կարող են ստուգվել տարին մեկ անգամ, միջին ռիսկայնության խմբում ընդգրկվածները` 3 տարին մեկ անգամ, եւ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` 5 տարին մեկ անգամ: Ստուգում իրականացնող պետական մարմինները պարտավոր են մինչեւ ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը հաստատել եւ էլեկտրոնային կայքում հրապարակել ստուգումների տարեկան ծրագիրը:

Այս համակարգը ներդրվել է գրեթե բոլոր տեսչական մարմիններում: Տեսչական մարմինները հրապարակում են ստուգումների տարեկան ծրագրեր եւ նախորդ տարվա ստուգումների հաշվետվությունները: Եղել է նաեւ երկու ստուգող մարմինների միաձուլում` առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը վերակազմակերպվել են որպես առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչություն:

Առաջիկայում կառավարությունը նախատեսում է շարունակել տեսչական համակարգի օպտիմալացումը, թեեւ դեռ հայտնի չէ, թե որ կառույցը որին կմիաձուլվի: Համենայնդեպս նպատակն այն է, որ չլինեն ստուգումների կրկնորդումներ: Բացի ստուգում իրականացնող մարմինների միավորումից, տարանջատվելու են գործառույթները եւ վերանայվելու ստուգումն իրականացնելու մեթոդները: Նախատեսվում է ստեղծել նաեւ ստուգում իրականացնող մարմիններում կենտրոնացված տեղեկատվական կառավարման համակարգ (տվյալների բազա), ստուգող կառույցների միջեւ տեղեկությունների փոխանակման համար:

Ակնկալվում է, որ այս եւ մի քանի ուրիշ միջոցառումներ դրական ազդեցութուն կունենան տնտեսվարողների գործունեության վրա, որոնք այեւս չեն գտնվի տարբեր կառույցների անընդհատ կամ չկանոնակարգված ստուգումների գործընթացում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ