RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՀԱՅԱՍՏԱՆ-ԿՈՐԵԱ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2190, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐԵԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հայաստանում Հարավային Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոսության հիմնադրման 10-ամյա տարեդարձը պատշաճ շուքով նշվեց դեկտեմբերի 19-ի երեկոյան, Royal Tulip հյուրանոցի դահլիճում, ընտիր հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ, պաշտոնական-տոնական մթնոլորտում:

Ներկաների մեջ էին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, նախարարության Ավստրալիայի եւ Օվկիանիայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը, բաժնի վարիչ Կարինե Դանիելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Բրազիլիայի, Իրաքի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ռումինիայի, Քուվեյթի դեսպանները, Հունաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը, Մ. Նահանգների, Իրանի, Իտալիայի, Միացյալ Թագավորության փոխդեսպանները, Չինաստանի, Դանիայի, Իսրայելի, Ֆիլիպինների, Շրի Լանկայի հյուպատոսները, Էստոնիայի, Սերբիայի, Ռումինիայի պատվո հյուպատոսները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ հասարակագիտական համալսարանի, Եվրոպական համալսարանի ռեկտորները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ, Աբրահամյան ընտանիքի բարեկամներ եւ ընկերներ:

Հանդիսությունը բացեց եւ օրվա խորհուրդը ներկայացրեց Հայաստանում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արմեն Աբրահամյանը: Իր հրավերին ընդառաջելու համար ներկաներին շնորհակալական խոսքեր ուղղելուց հետո նա ամբիոնի մոտ հրավիրեց Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության փոխդեսպան, լիազոր նախարար Պակ Բյունգ Հուանին, որի խոսքը ամբողջությամբ հրապարակում ենք կից սյունակներում: Մինչ այդ հայկական ու կորեական պարային կատարումներով ելույթ ունեցան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կորեերենի եւ կորեական մշակույթի կենտրոնի (ղեկավարՙ Սյուզի Մեջլումյան) սաները, իսկ հանդիսության պաշտոնական բաժնի ավարտին հյուրերը հրավիրվեցին կից ռեստորանՙ իտալական խոհանոցի համադամները ճաշակելու:


Հարգարժան հյուրեր, հայ բարեկամներ,

Նախ եւ առաջ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, որ տարեվերջին լինելով այդքան զբաղված, ձեր թանկագին ժամանակը տրամադրել եք եւ եկել այս օրը միասին անցկացնելու: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ, որտեղ մենք` Կորեայի եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդման մեջ մեծ լումա ունեցող մարդկանց հետ միասին, հետադարձ հայացք նետելով այս տարվա կատարած աշխատանքներին` վստահ նայում ենք գալիքին:

1992 թ.-ին երկու երկրների` Կորեայի եւ Հայաստանի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այժմ մենք եկել ենք տարբեր ոլորտներում առավել զարգացնելու մեր բարեկամական եւ գործընկերային կապերը: 2009 թ-ին ՀՀ Ազգային ժողովի պտգամավոր Արմեն Աբրահամյանը այցելեց Կորեա: 2012 թ-ին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: 2005 թ-ին առաջին կոնֆերանսից հետո (երեք անգամ) անցկացվել են քաղաքական նիստեր:

Այս տարի հուլիսին` Սեուլում, երկու երկրները Հայ-Կորեական մշակութային համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այնուհետեւ հայկական թատերախումբ է հրավիրվել մասնակցելու Կորեայում անցկացվող մշակութային միջոցառմանը: Այս տարի նոյեմբերին Երեւանում հայ-կորեական նիստի ժամանակ, երկու երկրների ներկայացուցիչների միջեւ մտքերի ակտիվ փոխանակում տեղի ունեցավ:

Վերջին 10 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ մոտ 13 անգամ ավելացել է առեւտրաշրջանառությունը: Պետք է նշել, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում այս տարի բացվեց հայերեն-կորեերեն թարգմանչական բաժին, իսկ հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ կորեերեն լեզվի բանավոր խոսքի մրցույթ, որը խթան հանդիսացավ կորեերենի տարածմանը Հայաստանում:

Հարգարժան հյուրեր,

Այսօր տեղի ունեցող միջոցառումը կրում է «Կորեայի բարեկամներ» խորագիրը: Այս դահլիճում են գտնվում Արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Սերգեյ Մանասարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, գործարարներ, նաեւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում դասավանդող դասախոսներն ու ուսանողները:

Կորեա-Հայաստան երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում առկա կապերը զարգացնելու եւ ընդլայնելու համար անհրաժեշտ է, որ կառավարության եւ հասարակայնության ջանքերը զուգահեռ ընթանան: Դրա համար խնդրում ենք ներկա գտնվողներին, որպես հայ-կորեական բարեկամության ջատագովներ, այսուհետ եւս աջակցել եւ ակտիվ դերակատարություն ունենալ այդ գործում:

Հարգարժան հյուրեր,

Այստեղ է գտնվում մեր երկու երկրների կապերի զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող անձը` պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը նաեւ այս միջոցառման կազմակերպիչն է: Պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը 2004 թվականից մինչ այսօր Կորեա-Հայաստան կապերի զարգացման մեջ մեծ լումա ունի: Հատկանշական են` 2009 թվականին պարոն Աբրահամյանը կազմակերպեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կորեա: Նա նաեւ կազմակերպել է այլ պաշտոնատար անձանց փոխայցելությունները: Պարոն Աբրահամյանը մեծ աջակցություն է ցուցաբերել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական Լեզվահասարակագիտական համալսարանի կորեերեն լեզվի կենտրոնին` լեզվի տարածման գործում:

Պատվո հյուպատող Արմեն Աբրահամյանի անձնվեր աշխատանքի համար, որպես շնորհակալություն, Ռուսաստանի Դաշնությունում Հարավային Կորեայի դեսպանատունը պատրաստել է շնորհակալագիր: Դեսպանը հարգելի պատճառով չկարողացավ ներկա գտնվել այս միջոցառմանը եւ նրա փոխարեն պատվո հյուպատոսին շնորհակալագիրը կհանձնեմ ես: (Խնդրում եմ պատվո հյուպատոսին մոտենալ):

Շնորհակալագիր

«Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության Պատվո հյուպատոս

Արմեն Աբրահամյանին

Վերջին 10 տարիների ընթացքում, որպես Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության Պատվո հյուպատոս, Դուք մեծապես նպաստել եք Կորեայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական կապերի զարգացմանը, եւ այդ կապակցությամբՙ ի նշան խորին շնորհակալության, հանձնում ենք Ձեզ այս շնորհակալագիրը:

Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի

Հանրապետության Դեսպանատուն

Դեսպանՙ Վի Սոն Լակ»

Նշենք, որ Պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը վերանշանակվել է իր պաշտոնում եւ պաշտոնավարելու է եւս հինգ տարի: Շնորհավորելովՙ ակնկալում ենք ակտիվ գործունեություն:

Որպես Կորեայի մեծ բարեկամ եւ նաեւ Կորեայի ու Հայաստանի միջեւ կապերի զարգացման ջատագով պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանի հետ միասին Դուք եւս եղեք առողջ եւ երջանիկ:

Իսկ այժմ ես կառաջարկեմ կենաց երկու երկրների կապերի առավել զարգացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ