RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1361, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «ԳՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՈՒՆԵՆՔ ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿ»

Ա. Մ.

ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության երեկվա նիստում նիստը սկսելուց առաջ ներկայացրեց խմբի ուսումնասիրությունների արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունը կազմում է 3-5 դրամ, որը փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է: Դեկտեմբերի 16-17-ին փակված շուրջ 94 խանութներն այժմ գործում են:

«Մենք նաեւ ստացել ենք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտարկում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում: Ամսի 17-ին եղած պիկից զգալիորեն նվազել են եւ կրկին ունեն կայունացման միտում: Ինչպես նաեւ կայունացման միտում կար գազի լցակայանների եւ այլ ոլորտներում», ասաց փոխվարչապետը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգՙ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում, թե ինչպիսին է լինելու նրանց վերաբերմունքը: «Այժմ կարող եմ ուղղակի փաստել, որ թե գների, թե փոխարժեքի տեսակետից ունենք կայուն իրավիճակ եւ մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման եւ վաճառքի գների տարբերությանը, ստանդարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն», եզրափակեց Վաչե Գաբրիելյանը:

Ասվածին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիրՙ կարճաժամկետ ու երկարաժամկետ եւ պարբերաբար հանրությանը ներկայացնի առկա գործընթացները:

Պետական միջոցներով կառուցվող օբյեկտներում կկիրառվեն էներգախնայող միջոցներ

Պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում կառավարության երեկվա որոշմամբ կկիրառվեն էներգախնայողության եւ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Ինչպես նշեց հարցը ներկայացնող քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, կառավարության այս որոշմամբ ակնկալվում է պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող եւ հիմնական նորոգվող կրթության, մշակույթի, մարզական, առողջապահական, վարչական եւ հասարակական նշանակության այլ օբյեկտներում էականորեն նվազեցնել օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել շահագործման ծախսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ