RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 12:08:02«Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողով | Ուղիղ միացում
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1746, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ Է ԱՅՍՏԵՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ»

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆԸ

Օրերս ռուսաստանյան լրատվական մի քանի կայքեր հրապարակել են ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար փորձագետ Վիկտոր Ռուդենկոյի «Եվրասիական տնտեսական միություն. ո՞վ է այստեղ Ռուսաստանի հետ» վերնագրով հոդվածը, որի զգալի մասը նվիրված է Հայաստանին, եւ, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի առավել ուշագրավ հատվածները:

«...Այսօրվա իրողությունն այնպիսին է, որ Ռուսասատանը, գտնվելով իր պատմական ընտրության խաչմերուկում, լուրջ որոշումներ է կայացնում: Դրա հետ մեկտեղ, չնայած որոշ առկա թերություններին, Ռուսաստանի հանրային կյանքում կա հասարակության եւ իշխանությունների միջեւ բաց եւ ուղիղ երկխոսության հնարավորություն: Մատչելի է դարձել բաց քաղաքական բանավեճերի ձեւաչափը... Հարկ է նշել այն, որ ռուսական հասարակությանՙ իր եւ իշխանությունների առջեւ 19-րդ դարասկզբին դրված «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել» ավանդական հարցերին մեր օրերում ավելացել է «Յո՞ երթաս» հարցը:

Ռուսաստանի հասարակությունը եւ իշխանությունները, հետաձգելով «Ո՞վ է մեղավորը», պատասխանեցին «Ի՞նչ անել» եւ «Յո՞ երթաս» հարցերին: Ռուսաստանը գնում է դեպի Ասիա, որտեղից ԵՐԲԵ՛Ք չի էլ գնացել: Նա ձեւավորում է Եվրասիական տնտեսական միությունը եւ այդտեղ է հրավիրում իր հարեւաններին Եվրոպայից եւ Ասիայից:

...Ռուսաստանյան հասարակության մեջ նորանոր հարցեր են ծագում եւ դրանց շարքում լիովին բնական է «Ո՞ւմ հետ երթաս» հարցը, որի վրա կուզենայինք կանգ առնել:

Ե՛վ Ղազախստանը, ե՛ւ Բելառուսը շարունակում են իրենց դարավոր եւ օրգանական միասնականացումը Ռուսաստանի հետ, գրագետ եւ արդյունավետ համադրված գոյություն ունեցող իրողության հետ:

Այդ երկրների ժողովուրդները ողջունել են իրենց ղեկավարների կողմից ընդունված որոշումները տնտեսական ինտեգրման վերաբերյալ, որը, չնայած առայժմ գոյություն ունեցող տեխնիկական բնույթի աննշան խնդիրներին եւ անբարյացակամ, սակայն անզոր մեկնաբանութուններին, թույլ կտան բոլոր այդ երկրներին, օգտագործելով գործնական հնարավորությունները, պահպանել ինքնիշխանությունը եւ շարունակել իրենց անկախ զարգացումը:

ԵՏՄ ապագան, իհարկե, կախված է իրենցիցՙ անդամ-երկրներից, իրենց ղեկավարներից եւ ժողովուրդներից: Այստեղ, անկասկած, վճռորոշ հանգամանք է ժողովրդի եւ իշխանությունների միասնականությունը, իրենց համախմբումը ընդհանուր գաղափարի շուրջ, որի հիմքում ընկած է հայրենասիրությունը, նպատակասլացությունը, վճռականությունը եւ ուժը:

Այս առումով առանձին խոսքերի եւ մանրամասն գնահատականների են արժանի ԵՏՄ չորրորդ անդամըՙ Հայաստանն ու երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Թե՛ իշխանությունները եւ թե՛ ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք միասնական են մնում այսօրվա իրողությունների ընկալման եւ հետագա զարգացման ուղիների ընտրության հարցում:

Այստեղ ինչպե՛ս չհիշել այն նշանավոր փաստը, որ Հայաստանի շախմատի հավաքականը, որը հովանավորվում է նախագահ Սարգսյանի կողմից, աշխարհում ուժեղագույններից է, եւ ինչպե՛ս չհիշեցնել այս հանգամանքը այսպես կոչված «Մեծ շախմատային խաղատախտակի» հակառուսական տեսության հեղինակներին, ջատագովներին եւ տարածողներին:

Երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ առկա հզոր ներքին համաձայնության նշանակությունը, որը բազմիցս առարկայորեն վերահաստատվել է, մանավանդՙ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, չի՛ կարելի թերագնահատել:

Առանձնահատուկ պետք է նշել այն փաստը, որ հայ ժողովրդի երկու երրորդը ապրում է Հայաստանից դուրս, բոլոր մայրցամաքներում, այդ թվում եւ այն երկրներում, որտեղ ապրում են վերը նշված «շախմատային տեսության» հեղինակները: Նրանք, ովքեր գիտեն հայկական Սփյուռքի նվիրվածությունը իրենց Հայրենիքի շահերին եւ Հայաստանի համար բախտորոշ որոշումների ընդունման հարցում դրա ազդեցության աստիճանը, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, հասկանում են, որ Հայաստանիՙ ԵՏՄ-ին միանալու կոնսենսուսը ձեւավորվել է աշխարհասփյուռ հայության մասնակցությամբ: Զանգվածային (միջմայրցամաքային) ողջամտության, Սփյուռքի կողմից Հայաստանի ղեկավարության, նախագահի նկատմամբ հանգամանքների բերումով աշխարհով մեկ սփռված, սակայն միասնական ժողովրդի վստահության օրինակ:

Հավասարակշռվածությունը նախագահ Սարգսյանի ողջ քաղաքական գործունեության մեջ հատուկ որակ է ստանում, երբ այն համեմատում ես այլ երկրների նախագահների գործունեության եւ, համապատասխանաբար, անձամբ իրենց կողմից իրենց երկրներում ձեռք բերված արդյունքների հետ:

Գտնվելով շատ ավելի բարդ սկզբնական եւ ընթացիկ պայմաններում, քան որեւէ այլ նախագահ, կանգնած լինելով պետության երկարաժամկետ արտաքին քաղաքական զարգացման վեկտորի ընտրության առջեւ, նախագահ Սարգսյանը ցուցաբերեց խելամտություն, ճկունություն եւ պրագմատիզմՙ բնորոշ իսկական ազգային առաջնորդին: Նա հերթական անգամ ցույց տվեց իր կարողությունը հանգիստ գործողություններով, հավասարակշռված կեցվածքով, իր խոսքերով եւ գործերով իր եւ երկրի առջեւ կանգնած նպատակներին հասնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարության մեջ գտնվում է արդեն քառորդ դարՙ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, դրա տարածքում նորանկախ պետությունների գոյացման եւ, հետագայում, դրանց միավորումների ձեւավորման առաջին իսկ օրերից: Անցնելով պատերազմ, բոլոր բարդությունները պետության ստեղծման, դրա պահպանման եւ զարգացման ճանապարհին, նա, որպես իսկական պետական գործիչ, մշտապես, մանավանդՙ վերջին ոչ-հեշտ տարիներին, իր ժողովրդի համար ապահովել է բարդագույն պատմական խնդիրների լավագույն լուծումները:

Նախագահ Սարգսյանը չի ընդունել քաղաքականապես խաբուսիկ եւ դեկորատիվ, ըստ էության, գայթակղությունները, «փաթեթավորված» միջազգային եթերում հնչեցվող ինչ-ինչ ամպագոռգոռ կոչերի, «խոստումնալից» հրավերների եւ անթաքույց նախազգուշացումների մեջ: Քիչ թվով լիդերներ ունեն այդպիսի երկար փորձ անթաքույց համակարգային ճնշմանը դիմակայելու առումով, ավելի քիչ են այսօրվա ղեկավարներից նրանք, ովքեր կարող են ներկայացնել այսպիսի արդյունավետ պետական կառավարման արդյունքներ, որի շնորհիվ պահպանվել եւ աճել է Սարգսյանի ղեկավարած երկրի, նաեւՙ անձամբ իր միջազգային հեղինակությունը:

Նախագահ Սարգսյանի աշխատանքը, հատկապես, ԵՏՄ ձեւավորման հետ կապված իրադարձությունների, մի շարք այլ երկրներում ներկայիս եւ նախկին առաջնորդների վարքի ու գործերի լույսի ներքո, ստանում է հատուկ կարեւորություն, որը պահանջում է առանձին համեմատական վերլուծություն:

Մի բան է անվիճարկելի. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջ քաղաքական գործունեությունը անշեղորեն ուղղված է երկրի եւ ժողովրդի բարօրությանը: Այն ողջունվում է Հայաստանի ժողովրդի եւ հայկական Սփյուռքի կողմից, այն ողջունելի է ողջ միջազգային քաղաքական վերնախավի, հատկապեսՙ ՀՀ դաշնակից երկրների ղեկավարների կողմից:

Հայաստանի քաղաքականությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը հասկանալի են բոլոր ազգերի համար, առաջին հերթինՙ ռուսաստանցիների, ովքեր բարեկամաբար են տրամադրված Հայաստանի, դրա ժողովրդի ու ղեկավարի նկատմամբ եւ ցանկանում են նրանց հաջողություններ մեր համատեղ դժվարին ճանապարհին»:

Պատրաստեց

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ