RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1463, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՏԱՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸՙ ԿԱԶՄԱԿԵՐՊ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Փակում ենք վերջին էջերը օրացույցի եւ բացում նորը: Մի քանի օրից հրաժեշտ ենք տալու մի տարեշրջանի, որը ոչ այնքան պատասխաններ, որքան նոր հարցեր ու հարցականներ դրեց մեր առջեւ: Որոշակիացման կարիք ունեցող անորոշություններ, բացասական լիցքերով նորանոր զարգացումներՙ համաշխարհային, տարածաշրջանային ու տեղական, որոնցից շատերի լուծումը եթե կախված չէ մեզանից, ապա գեթ մի մասը գտնվում է մեր հասողության սահմանում, հետեւաբար դավաճանություն կլինի առնվազն այդ հարցերը անլույծ ու չկարգավորված թողնելը:

Ներկա համարի այս եւ հետագա էջերում մեր ձեռնհաս աշխատակիցները փորձել են ներկայացնել ու մեկնաբանել այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր պետության ու ժողովրդի դիմացՙ ԵՏՄ մեր երկրի մուտքը իր բազմաթիվ անորոշություններով, Արեւմուտքի հետ մեր բնականոն հարաբերությունների շարունակման խնդիրը իր խոչընդոտներով, տարածաշրջանում մեր դիրքի ու տեղի ճշգրտումը հին ու նոր խաղացողների վայրենի միջավայրում, մեր տնտեսության զարգացման եւ ազգաբնակչության բարեկեցության ապահովման հարցերն իրենց մենաշնորհային եւ այլ խոչընդոտներով հանդերձ, եւ վերջապեսՙ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված սպասումների եւ հնարավոր հուսախաբությունների խնդիրը իր հոգեբանական բարդություններով:

Իրոք բարդ հարցերՙ որոնք առաջիկա տարի պետք է ստանան իրենց հստակ պատասխանները, մեզ կանգնեցնելով դրանց գործնական, իրապաշտ եւ հնարավորինս արդյունավետ լուծման, առնվազն հստակեցման ուղու վրա:

Մենք իրավունք չունենք մոռանալու, որ 100 տարի առաջ Թուրքը փորձեց մեզ ոչնչացնել ազգովինՙ Արեւմտյան թե Արեւելյան Հայաստանում ու Կիլիկիայում: Բայց դա նրան չհաջողվեց: Մարդկային, նյութական ու ոգեկան ահռելի կորուստներով հանդերձ մենք մնացինք, գոյատեւեցինք եւ ահա՛ մեկ դարում երրորդ անգամ շարունակում ենք մեր պետական գոյությունը մեր մեծ հայրենիքի մի փոքր մասում: Մենք վերապրած ու վերապրող ժողովուրդ ենք, եւ մեր մեջ կա անկասելի կենսունակությունՙ հավաքելու, մեկտեղելու, միավորելու տարտղնված մեր ուժերը եւ հզորացնելու մեր պետականությունը: Դրանո՛վ ենք դիմագրավելու բոլորՙ արտաքին թե ներքին մարտահրավերները: Հայրենասեր, ժողովրդասեր իշխանություն, եւ իշխանությանը վստահող ժողովուրդ, ազգ: Կազմակերպված պետություն ու ժողովուրդ- սա՛ է լինելու մեր պատասխանը մեր բոլոր թշնամիներին: Դա՛ է լինելու մեր պատգամը մեր բոլոր բարեկամներին: Կարող են մեզ չսիրել, բայց պե՛տք է հարգեն: Լինենք արժանի հարգանքի:

Թող բոլորիս համար բարի լինի 2015 տարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ