RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Հ. Ծ.

Ստամբուլի «Սարըյեր» շրջանի Բույուքդերե թաղամասի հին փողոցներից մեկը վերանվանվել է թուրքահայ վետերան դերասան Նուբար Թերզյանի անունով:

Ըստ «Ակօս» թերթի, որից լուրը արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, վերանվանման խնդրանքով դեռ անցյալ տարի Բույուքդերեի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու գործադիր մարմինը դիմել էր Ստամբուլի քաղաքային իշխանություններին, բայցՙ մերժվել: Գործադիր մարմինը վերանայել էր խնդրանքը եւ այս անգամ հաջողության հասել:

Թերզյանը ծնվել էր 1909-ին Ստամբուլում Նուբար Ալյանակ անունով: Դերասանությամբ սկսել էր զբաղվել 1940-ին: Առաջին խոշոր դերը ստանձնել էր 1949-ին խաղալով Հուսեյին Ռահմի Գյուրպինարի «Էֆսանջու Պապա» վեպի էկրանային տարբերակում: Հետագայում հարյուրավոր ֆիլմերում եւ հեռուստատեսային ծրագրերում էր հանդես եկել: Արժանացել էր հասարակության լայն խավերի սիրուն եւ հարգանքին:

Մահացել էր 1994 թվին 84 տարեկանում:

Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու գործադիր մարմնի նախագահ Մուրատ Սումեն շնորհակալություն է հայտնել «Սարըյերի» քաղաքապետին Նուբար Թերզյանի անունը հավերժացնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ