RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1231, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՌԱԼՖ ՋՈՐԴԱՆՈՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

91 տարեկանում Քյոլնի հիվանդանոցներից մեկում վախճանվել է հանրահայտ հրապարակախոս, գրող, ֆիլմերի հեղինակ Ռալֆ Ջորդանոն: Գերմանական լրատվամիջոցները սգում են նրա մահըՙ գրավոր ժառանգության հետ մեկտեղ գնահատելով նաեւ նրա բանավոր խոսքիՙ սկզբունքային բանավիճողի , փայլուն հռետորի որակները: Երաժիշտ ծնողներիցՙ սիցիլիացի հորից, հրեա մորից սերող մտավորականը, որ ծննդավայր Համբուրգում նացիոնալսոցիալիզմի զոհը դառնալու դաժան ճակատագրից խուսափել էր նկուղում պատսպարվելով, Գերմանիայում 1915-ի հայ վերապրողների ու նրանց ժառանգների հետ ոչ միայն զգացական հարազատություն ուներ, այլեւ բարձրաձայնողն էր նրանց արդար բողոքի:1986-ին գերմանական WDR-ով «Հայոց հարց այլեւս գոյություն չունի» հեռուստաֆիլմից հետո նա չձանձրացավ գրել ու տարբեր ամբիոններից պահանջել Թուրքիայիՙ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ի թիվս բազմաթիվ պարգեւների 2004-ին Ջորդանոն արժանացել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանաշանի:

Արտաքինըՙ շքեղ շալն ուսերին սպիտակաբաշ առյուծի նրա կեցվածքը ներքին չճկվող , ինքնիրեն չդավաճանող բարոյականի գեղեցիկ արտապատկերն էր: Նրա մահն անժամանակ էՙ «Շատ կուզենայի Ցեղասպանության 100-ամյակի հուշահանդեսի բանախոս լինել», շաբաթներ առաջ փոխանցել էր հոգեկից մտավորականներից Միհրան Դաբաղին: Ափսոս, ու նաեւՙ երանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ