RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2710, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Կառավարական հանձնաժողով

Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ

Դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:

Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978-1985 թթ.` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն, 1984-1985 թթ. միաժամանակՙ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն: 1988-1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության պետն էր, 1992-1995 թթ.ՙ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:

Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր: Նրա աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական եւ աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:

Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998 թվականից) էր, «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահը (2003 թվականից):

Մինչեւ կյանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղյանն աշխատել է Մանկավարժական համալսարանում եւ իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել ուսանողներին:

Լավրենտի Բարսեղյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի): Վերջին հրաժեշտը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին, Կամերային երաժշտության տանը: Մարմինն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում:

Ցավակցություն

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը եւ Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչությունը սգում են իրենց երկարամյա անդամի` Լավրենտի Բարսեղյանի կորուստը եւ խորազգաց ցավակցություններ հայտնում նրա հարազատներին, գործընկերներին եւ ընկերական լայն շրջանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ