RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1057, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով: Համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել գործադիր, օրենսդիր, պետական կարգավորող մարմինների, կրթական եւ գործարար ոլորտի, իրավապաշտպան եւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Համաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության դեսպանները, ինչպես նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրված էր համաժողովինՙ որպես գործարար ոլորտը ներկայացնող բանախոս: Իրՙ «Բիզնեսի համար ոչ խտրական պայմանների ապահովումը, մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների պատշաճ զսպումը» ելույթում պարոն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ տնտեսական առողջ մրցակցության խնդրինՙ մարդու իրավունքների պաշտպանության գործում շուկայի ներկայացուցիչների ներուժի օգտագործման, ինչպես նաեւ ընկերության ամենօրյա գործունեության մեջ տնտեսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսեց ընկերության մակարդակում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ մեխանիզմների բացահայտման եւ կիրառման անհրաժեշտության մասին:

Ռալֆ Յիրիկյանն ընդգծեց, որ աշխատելով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների մրցակցային շուկայումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ հնարավոր է ծավալել գործունեություն, ձեռք բերել եւ պահպանել շուկայի առաջատարի դիրքերՙ առանց խախտելու մարդու իրավունքները ամենօրյա բիզնես-գործընթացների իրականացման ժամանակ: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց կիսելու ընկերության մոտեցումները մյուս գործընկերների հետ:

«Իր գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ կան գործընթացներ, որոնք կարող են իրականացվել ընկերությունների կազմակերպական մակարդակում, ներառյալ ISO 26000 ստանդարտի ընդունումըՙ գործարար էթիկայի եւ արդար մրցակցության կանոններին հետեւելու, մարդու իրավունքների, մասնավորապեսՙ սպառողի եւ աշխատակիցների իրավունքների պահպանման, օրենքի պահպանման եւ հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման նպատակով: Համոզված եմ, որ վարից վեր վեկտորով իրականացվող գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան կարգավորող մարմիններիՙ վերից վար վեկտորով գործընթացների հետՙ արդար մրցակցություն ապահովելու համար»,-ամփոփեց իր ելույթը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ