RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2196, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԿՀԱՆԴԻՊԵՆՔՙ ՊՈԼՍՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դժվար է ասելՙ գիտե՞ր արդյոք Գրիգոր Զոհրապը, թե ո՞ւր եւ ինչի՞ համար են իրեն տանում հարյուր տարի առաջ ապրիլի 24-ինՙ Կ. Պոլսում: Էլ ավելի դժվար է ասել, թե թողե՞լ էր արդյոք իրենից հետո Զոհրապը ինչ-որ գրությունՙ իր հարազատներին, հայրենակիցներին, սերունդներինՙ մեզՙ «Կհանդիպենք հարյուր տարի անցՙ Պոլսում»

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական «DurDe» կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող «Project-2015»-ը 2015-ի ապրիլ 24-ին ամբողջ աշխարհի հայերին հրավիրում ենՙ Պոլիս, հենց այնտեղ հիշատակելու Ցեղասպանության նահատակներին: «Project-2015»-ի ներկայացուցիչ Սառա Լի Ուիթսոնը ՙ Ստամբուլում լույս տեղնող «Ակօս» թերթին տված հարցազրույցում ասել էՙ «Որպես հայերՙ մենք գնալու ենք Ստամբուլՙ հիշատակելու գազանաբար սպանված մեր ընտանիքի անդամներին եւ 100 տարի անց պատասխան ենք պահանջելու Թուրքիայի կառավարությունից»: Իր հերթին, «DurDe»-ի ներկայացուցիչ Լեւենթ Շանսեւերը հայտարարել է. «Մենք ցանկանում ենք քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներիցՙ հայերի Ցեղասպանությունը եւ ավելի ընդլայնել քննարկումը: Մենք որպես Թուրքիայի քաղաքացիներ պատրաստ ենք այդ քննարկումերին եւ ցանկանում ենք, որ աշխարհը դրան ականատեսը լինի»:

Հայաստանից ոչ պաշտոնապես, ոչ քաղաքացիական-հասարակական մակարդակով այս հրավերին դեռ չեն արձագանքել: Հայտնի է միայն, որ Հայաստանի նախագահըՙ ԱԳ նախարար Նալբանդյանի միջոցով նամակ-հրավեր է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանինՙ եկող տարվա ապրիլի 24-ին գալ ԾիծեռնակաբերդՏրամաբանական է, որ նախագահ Սարգսյանն ինքը ապրիլի 24-ին Երեւանում է լինելու, հետեւաբար նա հաստատ Պոլիս չի մեկնի:

Իսկ ինչո՞ւ չմեկնել: Թող, որ մեկնողը նախագահը չլինի, թող, որ նա լինի ԱԳ նախարարը: Պատկերացնենք մի պահ, նախարար Նալբանդյանըՙ ձեռքին կարմիր մեխակ, կանգնած է Պոլսում հավաքվածՙ վստահաբար բազմահազար մարդկանց առջեւում եւ, այո, պատասխան է պահանջում Թուրքիայի կառավարությունից, հենց Պոլսում, հենց այն պահին, երբ նախագահ Էրդողանը կամ խոնարհվում է Ծիծեռնակաբերդում, կամ արհամարհում է ՀՀ նախագահի հրավերը: Ի վերջո, ո՞րն է մեր նպատակը, որ աշխարհի երկրները ճանաչե՞ն Ցեղասպանությունը, եթե այո, ապա, օրինակ, այդ երկրներիցՙ Բոլիվիանՙ բավականին խոսուն ձեւակերպումներով բանաձեւով ճանաչեց ու դատապարտեց այն, հետո՞, ի՞նչ փոխվեցՄեր խնդիրը Թուրքիան է, մեր խնդիրը Թուրքիայում է:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին հենց Պոլսում, թող որ այն Ստամբուլ կոչվի, տեսնել Հայաստանի Հանրապետութան ԱԳ նախարարին, ով գլխավորում է Պոլսում հավաքված տասնյակ, եթե ոչՙ հարյուր հազարավոր մարդկանցՙ ազգությամբ հայերի, կամ Թուրքիայի քաղաքացիների բազմությունը, լավագույն հարգանք է հանդեպ Ցեղասպանության նահատակների, լավագույն ոգեկոչումը նրանց հիշատակի: Սա նշանակում է, որ հարյուր տարի անց Հայաստանը պետություն է, որ նրա իշխանությունը Հայ դատի տերն է, որ Պոլսում էլի հայեր կան, որ Թուրքիանՙ պայքարելով Ցեղասպանության ճանաչման դեմ, արդեն պետք է պայքարի իր երկրի ներսում, իր քաղաքացիների դեմ

Սա նշանակում է, որ Պոլիսը ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանութունը, որի նահատակներից Գրիգոր Զոհրապը, դժվար է ասելՙ գրե՞լ է արդյոք հայուր տարի առաջ հետեւյալՙ վերջին խոսքըՙ «Կհանդիպենք 100 տարի անց, Պոլսում»:

Բայց մենքՙ կհանդիպենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ