RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1268, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԽԱՆԴԱՎԱՌ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ

«Սեպտեմբերի 1-ից մեկնարկած «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնն ավարտվեց: Փառատոնն իր շուրջը համախմբեց Հայաստանի հանրակրթական գրեթե բոլոր դպրոցների աշակերտներին, հնարավորություն տալով նրանց առավել հաղորդակից լինելու ռուսաց լեզվին, ռուսական մշակութային հարուստ արժեքներին»,- վերը նշված փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր նախագահ Արա Աբրահամյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Գոլինկինը եւ «Ռուսաց լեզվի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, փառատոնի գլխավոր կազմակերպիչ Վլադիմիր Աղայանը:

Դեսպան Իվան Գոլինկինն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին եւ ուսուցիչներինՙ «այսպիսի հրաշալի երեխաներ» դաստիարակելու համար: Նա նշեց, որ այս միջոցառումը կդառնա հայ-ռուսական բարեկամության պատմության մի կարեւոր էջ:

Արա Աբրահամյանը հպարտությամբ նշեց, որ Ռուսաստանի հայտարարածՙ ռուսաց լեզվի միջազգային մրցույթում, այս միջոցառումը գրավել է առաջին տեղը. «Երբ ես Վլադիմիր Վլադիմիրովիչին ասացի, որ փառատոնին մասնակցել է 400-450 հազար երեխա, ինձ կողքից ուղղեցին, թեՙ 40-45 հազար: Սակայն ես ասացի, որ ես չեմ սխալվում: Եթե հաշվի առնենք միջոցառմանը մասնակցած ծնողներին եւ ուսուցիչներին, ապա միջոցառման մասնակիցների թիվն անցնում է մեկ միլիոնից»:

Նա շեշտեց, որ փառատոնի ծրագիրն առաջադրում է, որ յուրաքանչյուր երեխա, հայերենի կատարյալ իմացությանը զուգահեռ, շահագրգռված լինի սովորել օտար լեզուներ, եւ դրանց շարքում առաջին հերթինՙ ռուսաց լեզուն:

Փառատոնի շրջանակներում հայտարարվել էր նաեւ ռուսերեն լեզվով շարադրությունների մրցույթ, որի հաղթողները պարգեւատրվեցին երգի փառատոնի մրցանակակիրների հետ միասին: Հաղթած երեխաներն արժանացան խրախուսական մրցանակների եւ պատվոգրերի: Մրցանակները հաղթողներին հանձնեցին Արա Աբրահամյանը, Իվան Գոլինկինն ու Հրանուշ Հակոբյանը: Կային նաեւ խրախուսական մրցանակներ` պլանշետներ:

Հյուրերին հատկապես ուրախացնում էին ամենափոքրիկ մասնակիցները, որոնք իրենց անմիջականությամբ հաճախ էին հայտնվում Արա Աբրհամայնաի եւ ՌԴ դեսպանի գրկում: Ծնողներն էլ մեծ խանադավառությամբ էին ընդունում յուրաքանչյուր մրցանակ, հատկապես, երբ հերթն իրենց զավակինն էր:

Խորհրդային առաջին թվիսթ, որը հեղինակել է Առնո Բաբաջանյանը, բազում այլ խորհրդային հայտնի կոմպոզիտորների ու երգահանների ստեղծագործությունների մի աստղաբույլ էր կազմում համերգացանկը: Ծաղիկներ, փուչիկներ եւ անսպառ ծափահարություններ: Ծնողերի եւ հաճախ նաեւ տատիկների բացականչությունները վկայում էին այն մասին, որ նրանք նույնպես մի պահ վերադարձան իրենց մանկության ու պատանեկության տարիներին:

«Մրցույթը դժվար էր, քանի որ լավ երգողներ եւ հզոր ձայներ շատ կային: Սակայն ես ուրախ եմ, որ հաղթողներից մեկն եմ»,- ասաց փառատոնի դափնեկիր Նարինե Այվազյանը: Նա նշեց, որ չնայած ռուսաց լեզվի միառժամանակ անկմանը մեր հասարակության մեջ, իր համար բնավ դժվար չի եղել ռուսաց լեզվով հանդես գալը:

Գալա-համերգից հետոՙ արարողության ավարտին, պարգեւատրվեցին նաեւ կազմակերպիչներն ու փառատոնի իրականացման գործի մյուս բոլոր կազմակերպիչները: Սակայն մինչ պարգեւները հանձնելը Արա Աբրահամյանն իր շնորհակալական խոսքը հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա տիկնոջըՙ տիկին Ռիտա Սարգսյանին: Առանց նրանց աջակցության, ըստ Արա Աբրահամյանի, այս փառատոնը տեղի չէր ունենա:

Եզրափակիչ արարողության ժամանակ «Ոսկե խաչ» շքանշանով պարգեւատրվեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Իսկ ահա «Արծաթե խաչ» շքանշանին արժանացան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրային կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ