RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



ՏԱՐԱԲՆՈԻՅԹ

Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1500, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԹԵՔԵՅԱՆՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎՙ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

Հայկական պետական մանկավարժական համալսարանում չորեքշաբթի օրը կայացավ արեւմտահայ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի «Հատընտիր քերթուածներ» գրքի անգլիալեզու հրատարակության շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ գրքի գլխավոր խմբագիր Երվանդ Ազատյանը:

«Թարգմանված բանաստեղծությունը նման է ապակու վրայից վարդի բույրը զգալուն. պետք է կոտրել ապակին եւ հայկական գրականության ընթերցասերներին ծանոթացնել գրողի ժառանգությանն ու դրա ճյուղավորումներին»,- նշեց խմբագիրըՙ վստահեցնելովՙ բանաստեղծությունները անգլիական գրականություն են փոխանցվել իրենց իսկական դիմագծով:

Անդրադառնալով գրքի հրատարակությանըՙ Երվանդ Ազատյանը կարեւորեց թարգմանիչ Ժիրայր Փափազյանի թարգմանական փորձառությունն ու այն համարեց հավաքական աշխատանքի արդյունք:

«Ունենք այնպիսի սերունդ, որ լեզուն ընկալելու, օգտագործելու եւ շողարձակելու հնարավորություն ու կամք ունի: Հայ գրականության մեծերին համաշխարհային պատվանդանի վրա ներկայացնելը բոլորիս պարտքն է»,- նշեց խմբագիրն ու վստահություն հայտնեցՙ գիրքը կդառնա համաշխարհային գրականության սեփականությունՙ Վահան Թեքեյանին ներդաշնակության եւ համադրության մեջ դնելով իր ժամանակի օտարալեզու գրողների հետ:

Երվանդ Ազատյանն իր ելույթում վստահեցրեցՙ ժամանակի ընթացքում նրա գրականության հանդեպ աճող հետաքրքրությամբ եւ նման տպագրություններով Վահան Թեքեյանը կդառնա փարոսի հզորությամբ հոգիների վրա տարածվող լույս:

Գրքի շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, բուհի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաեւ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով Վեհափառի օրհնությունն ու գնահատանքի խոսքը փոխանցեց Երվանդ Ազատյանինՙ հավելելով, որ նա երիտասարդական ավյունով ու կորովով մշտապես իր ծառայությունն է բերել մեր ընդհանրական կյանքումՙ որպես համեստ ու խոնարհ մշակ:

«Մենք փոքր ազգ են, սակայն մեր ներդրումով եւ երկունքով աշխարհի շատ մեծերի հետ կարող ենք համընթաց քայլել: Այս գիրքը համաշխարհային գանձարանի համար մեծ ներդրում է. պետք է կարողանալ լինել բացված լուսամուտ աշխարհին»,-նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Վահան Թեքեյանի 23 բանաստեղծություններ պարունակող «Հատընտիր քերթուածներ» գրքի թարգմանության եւ հրատարակության առթիվ գնահատանքի խոսքեր ասացին նաեւ Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը , Բանասիրական ֆակուլտետի Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի եւ Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների վարիչներ Աելիտա Դոլուխանյանն ու Սուրեն Դանիելյանը :

Վերջիններս կարեւորեցին գրքի լույսընծայումըՙ վստահ լինելով, որ այն կծառայի ոչ միայն ամերիկյան եւ անգլիական գրականության ընթերցողներին, այլեւ լեզվին չտիրապետող, սակայն հայ գրականությունը սիրող հայերին, ինչպես նաեւ բուհերի ուսանողների համար կլինի դասագիրք:

ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը անգլերեն լեզվով, որպես մանկավարժ անդրադարձավ Թեքեյանիՙ հատկապես «Եկեղեցին հայկական» բանաստեղծությանըՙ նշելով, որ այն պարտադիր պետք է անցնել հատկապես դպրոցներումՙ ցույց տալու եկեղեցու դերը ազգապահպանության գործում:

Նա համամիտ է Երվանդ Ազատյանիՙ Թեքեյանին վերժամանակյա գրող համարելու հետ, նկատելով, որ նա այն բանաստեղծներից է, որ խոսք է բացել Աստծո հետ եւ խոսել համամարդկային ցավերիցՙ երազելով, որ մարդկությունը դրախտ վերադառնա առանց թուփ ու ծաղիկ ոտնատակ տալու:

Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը բարձր գնահատեց Ազատյանիՙ գրականության գործում ունեցած մեծ ավանդի համարՙ ընդգծելով, որ այս թարգմանությամբ նոր ճանապարհ է բացվում դեպի Թեքեյանի միջազգային եւ ամբողջական ճանաչման:

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էլ, նույնպես անգլերեն լեզվով, գրքի տպագրությունը կարեւորեց օտարալեզու ուսանողների շահերիցՙ նշելով, որ մինչ օրս ուսանողների մոտ այն տպավորությունն է, թե Թեքեյանը արգելված գրող է. ամենակարեւորըՙ արեւմտյան մշակույթը ներկայացնելն է, որը հիանալի կերպով ներկայացված է Թեքեյանի ստեղծագործություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ