RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1268, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ` 4,2 ՏՈԿՈՍ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աճի ցուցանիշն ամենաբարձրն է եղել ծառայությունների ոլորտում, իսկ շինարարությունում անկումը շարունակվել է

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2014-ի հունվար-հոկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,2 տոկոսով: Հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 14,3 տոկոս անկում, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ` 3,7 տոկոս աճ:

Հիշեցնենք, որ այս տարի պետական բյուջեի հիմքում դրված է 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրի համար կանխատեսում է 2,5 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ` 3 տոկոս:

Աճի ցուցանիշն ըստ տնտեսության ճյուղերի

Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը (բացառությամբ շինարարության) այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին աճ են արձանագրել` Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 4,3 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում: Ըստ տնտեսության ճյուղերի, պատկերը հետեւյալն է` արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 2,2 տոկոսով, գյուղատնտեսությանը` 6,5 տոկոսով, ծառայություններինը` 7,2 տոկոսով, առեւտրինը` 4,7 տոկոսով, շինարարությունն արձանագրել է 4,4 տոկոս անկում:

Միայն հոկտեմբեր ամսին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, պատկերը համանման է: Արդյունաբերությունում աճը կազմել է 2,2 տոկոս, գյուղատնտեսությունում` 4,6 տոկոս, ծառայություններում` 10,4 տոկոս, առեւտրում` 4,7 տոկոս, շինարարությունն արձանագրել է 14,4 տոկոս անկում:

Ինչպես երեւում է, ամենաբարձր աճն արձանագրվել է ծառայություններում` 7,2 տոկոս: Գումարային առումով այս ճյուղի ծավալները հասել են 895 մլրդ դրամի (երրորդ ցուցանիշը առեւտրից եւ արդյունաբերությունից հետո): Ամենավատ ցուցանիշն ունի շինարարությունը` 4,4 տոկոս անկում, գումարային առումով ծավալներըՙ 287 մլրդ դրամ, ինչը 3-4 անգամ ցածր է 2007-2008-ին այս ճյուղում արձանագրված ցուցանիշից:

2014-ի առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունը 2,2 տոկոս աճ է արձանագրել, իսկ արտադրանքի ծավալները կազմել են 1 տրլն 40 մլրդ 100 մլն դրամ: Ընդ որում, սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերության ծավալներն աճել են 2,2 տոկոսով, անցյալ տարվա հոկտեմբերի նկատմամբ` 5,6 տոկոսով: Ավելացնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը գումարային առումով 2-րդն է տնտեսության ճյուղերի մեջ, զիջելով միայն առեւտրի շրջանառության ծավալներին:

Արտահանում-ներմուծում` 1:3 հաշվեկշիռը պահպանվում է

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2014-ի հունվար-հոկտեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 3,6 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 876 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 250 մլն դոլար, արձանագրելով 2,9 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 3 մլրդ 626 մլն դոլար, աճելով 3,8 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 2 մլրդ 376 մլն դոլար:

Միջին աշխատավարձը Հայաստանում 166 հազար դրամ է

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2014-ի հունվար-հոկտեմբերի արդյունքներով, բարձրացել է 7,8 տոկոսով եւ կազմել 166 հազար դրամ, մասնավոր հատվածում` 195 հազար դրամ, աճելով 8 տոկոսով, պետականում` 145 հազար դրամ, աճելով 7,4 տոկոսով:

Միայն հոկտեմբեր ամսին միջին աշխատավարձը կազմել է 173 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում` 199 հազար դրամ, պետականում` 154 հազար դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ