RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1206, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ

Մ. Խ.

Նվազագույն աշխատավարձըՙ 55000, եկող տարվա կեսից

Հետաքրքրական բան տեղի ունեցավ երեկ խորհրդարանում: Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկությամբ անհրաժեշտ ձայներ չհավաքեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում էր անձնական տվյալների մշակման վերահսկումն ու այդ առթիվ լիազոր մարմնի ստեղծումը: Պատգամավորների մի մասը խիստ քննադատել էին այդ նախագիծը: Բազմաթիվ խնդրահարույց դրույթներ էին մատնանշել Հեղինե Բիշարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Միքայել Մելքումյանն եւ այլք: Գ Ջհանգիրյանն ավելի առաջ էր գնացել` օրենքի երրորդ անձանց տվյալներ փոխանցելու դրույթը դիտարկելով ազգային անվտանգության սպառնալիքի տեսակետից եւ ակնարկներ արել օրենքի ընդունման ուղղությամբ միջազգային ֆինանսական շահագրգռիչների առումով, որի ելակետը մեր քաղաքացիների չպաշտպանված անձնական տվյալներին տիրանալը կարող է լինել:

Նույն կերպ անհրաժեշտ ձայներ չհավաքեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք հարակից օրենքներում լրացումներ կատարելու փաթեթը, որով, ճիշտ է, համաներում կար վարչական տույժուտուգանքների համար, բայց եւ` չէր վերացվում այն դրույթը, որն անհանգստացնում է սովորական քաղաքացիներին, եւ որը ոչ իշխանական պատգամավորները հակասահմանադրական էին համարում. ԴԱՀԿ-ն շարունակելու է, ասենք, երթեւեկության կանոնների խախտման համար տույժուտուգանքի ենթարկված անձնական հաշիվների վրա առանց դատական ակտի կալանք դնել: Բայց դե, այդպիսով, առայժմ ուժի մեջ մնաց հին օրենքը, որով այդ դրույթը նույնպես կիրառվում է: Հավանաբար ՀՀԿ-ում էլ այնքան վստահ չէին այս օրենքների հումանիզմի մեջ, այլապես ամեն գնով քվեարկություն կապահովեին, չնայած բարձրաձայն բավական դրական կարծիքներ հայտնեցին ԱԺ ամբիոնից:

Ի դեպ` արտահերթ նիստում ողջ շաբաթ վրա-վրա կարեւորագույն օրենքներ էին քննարկում, սա արդեն գործելակերպ է դառնում մեր կառավարության համար` ոտքի վրա եւ արագ-արագ կարեւոր օրենքները ընդունել տալու առումով:

Բազմաթիվ եւ կարեւոր օրենքներից նշենք առաջին ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի լրացումները, որոնցով հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանելով մայրության նպաստ` առաջարկվում էր այն հաշվարկել նվազագույն աշխատավարձի տասնհնգապատիկի չափով, չաշխատող մայրերը եւս կփոխհատուցվեն նվազագույն աշխատավարձի կեսի չափով:

Աշխատող կանայք հղության եւ ծննդաբերության նպաստ կստանան աշխատավարձի հարյուր տոկոսի չափով, եթե աշխատավարձը չի գերազանցում մեկ մլն դրամը, մեկ մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող կանանց հղիության արձակուրդը պետությունը մասամբ կփոխհատուցի, մնացածը կամավոր կերպով պետք է փոխհատուցեն գործատուները: Ի դեպ` նվազագույն աշխատավարձը եկող տարվա կեսից հաշվարկվելու 55 հազար դրամ:

Ամբողջությամբ ընդունվել են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունն հարկերից ազատելու» եւ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքները` այդ համայնքների սահմանումը դեռ թողնելով կառավարությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ