RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1596, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Որպես պատիժ պետք է քանդել այդ երկու ահաբեկիչների տները», հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեքշաբթի առավոտյան Երուսաղեմի սինագոգներից մեկում արաբ երկու ահաբեկիչների կատարած ահավոր սպանդից հետո, որը խլել էր 5 զոհ, այդ թվումՙ 4 րաբբի, եւ 6 վիրավոր: Տարօրինակ եւ անօրինակ պատժի այս ձեւը, սակայն, անհեթեթ է իսկապես. սինագոգ ներխուժած երկու արաբներն էլ սպանված էին արդեն, երբ Նաթանյահուն իր հայտարարութունն էր անում:

Իսրայելի իշխանությունները առաջին անգամը չէ, որ գործադրել են Նաթանյահուի եւ նրա նախորդների նմանօրինակ սպառնալիքը: Դեռեւս նախորդ շաբաթ նրանք հիմնահատակ կործանել էին հրեա մի խումբ քաղաքացիների դիտմամբ վրաերթի ենթարկած արաբ վարորդի բնակարանը, անօթեւան թողնելով նրա ընտանիքին, մինչ վարորդն արդեն գնդակահարվել էր տեղում: Եվ ընդհանրապես, Երուսաղեմում արաբների բնակարանաքանդման բազմաթիվ դեպքեր կան որպես «պատիժ» վերջինների զանազան ընդվզումների կամ «ինթիֆադաների» դիմաց: Ավելինՙ Հին քաղաքում կարող են քանդվել արաբապատկան եւս 20 հազար բնակարանՙ առանց արտոնագրի կառուցված լինելու պատրվակով, մինչդեռ քաղաքային իշխանությունները տարբեր պատճառաբանություններով մերժել եւ մերժում են արաբների բնակարան կառուցելու դիմումները: Մյուս կողմից, նույն իշխանությունները Երուսաղեմում բնակվելու իրավունքից զրկել են հազարավոր արաբների, որոնցից շատերն ունեն Իսրայելի քաղաքացիություն: Ու դեռ զուգահեռաբարՙ Երուսաղեմի հյուսիսային ու հարավային մասերում իշխանությունները անընդհատ նոր բնակավայրեր են կառուցում հրեաների համար, շրջափակելով ու սեղմելով Հին քաղաքի մահմեդական հատվածը:

Ավելի ուշագրավն այն է, որ Նաթանյահուն իր վերոհիշյալ հայտարարության ընթացքում թույլ տվեց մի արտահայտություն, որին միջազգային լրատվամիջոցները խուսափեցին անդրադառնալ: «Ժամանակն է արդեն փոխելու քաղաքի կարգավիճակը»... Խոսքը անշուշտ նախորդ իշխանությունների կողմից «հավիտենական մայրաքաղաք» հռչակված Երուսաղեմ քաղաքի մասին է, որը 1967 թ.ի Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվելով հանդերձՙ դեմոգրաֆիական առումով դեռեւս գերազանցապես արաբների ենթակայության տակ է գտնվում, մինչ այնտեղ գտնվող մահմեդական ու քրիստոնեական սրբատեղիները պաշտոնապես ու միջազգայնորեն գտնվում են Հորդանանի թագավորի հովանու ներքո, ինչը նվիրագործվել է 1994 թ.ի Թել Ավիվ-Ամման համաձայնագրով:

Իսկ եթե Նաթանյահուն եւ իր կառավարությունը (որի կազմում քիչ չեն ուլտրա-ուղղափառ նախարարները) որոշեն գործադրության դնել Երուսաղեմի կարգավիճակի փոփոխության սպառնալիքը, ապա իսկապես վտանգված է լինելու ոչ միայն մահմեդական, այլեւ քրիստոնեական սրբավայրերի ճակատագիրը, այդ թվում մեզ ամենաշատը մտահոգող Հայկական Երուսաղեմի վիճակը:

Իսկ թե ի՞նչ ենք անում եւ ի՞նչ կարող ենք անել մենքՙ հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ