RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1686, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖՅԱՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՍԱՏԱՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ

Հ. Ծ.

Սիրիահայերի օգնության ֆոնդըՙ SARF-ը ստեղծվեց 2012 թվին, օգնության ձեռք մեկնելու քաղաքացիական պատերազմի հետեւանքով ծանր դրության մատնված մեր սիրիահայ հայրենակիցներին: Ֆոնդը ավելի քան 1 միլիոն դոլար արդեն հատկացրել է նրանց, բայց քանի դեռ պատերազմը չի ավարտվել, հիմնադրամը մտադիր է շարունակելու իր բարեգործական ծրագրերը:

Այդ առնչությամբ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը խոստացել է իր ներկայացման հասույթը նվիրել ֆոնդին: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Աբուսեֆյանը «Տիգրան Մեծ» երկու գործողությամբ մենախոսությունն է ներկայացնելու նոյեմբեր 19-ին «Beyond the Stars Palace» թատրոնի շենքում:

Աբուսեֆյանը Հալեպում է ծնվել եւ երախտապարտ լինելով Սիրիային, կարծում է, որ ձեռքերը ծալած նստելու ժամանակը չէ, այլ գործելու եւ օգնելու ինչպես այդ երկրին, այնպես էլ այնտեղ ապաստանած մեր հայրենակիցներին: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հատկապես «Տիգրան Մեծն» է ընտրել, նա պատասխանլ է. «Այդ պիեսը պատմական առնչություններ ունի Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, մի խոսքովՙ Մերձավոր Արեւելքի հետ: Առաջին դարում ներքին եւ արտաքին կռիվների հետեւանքով Սիրիան ծանր կացության մեջ էր հայտնվել եւ ստեղծել Հայրենասիրական կուսակցությունը, որն իր հերթին Տիգրան Մեծՙ Արքայից Արքային էր դիմել, որ օգնի դուրս գալու այդ կացությունից, քանի որ Հայաստանը հզոր պետություն էր: Տիգրան Մեծը չէր հապաղել եւ գրավել էր Դամասկոսը, որն այդ ժամանակ Դիմիտրիաս էր կոչվում: Արաբ պատմաբանները մեծ հարգանքով են հիշում նրան: Այսօր Սիրիան դարձյալ ծանր կացության մեջ է: Չկա Տիգրան Մեծի հզոր պետությունը, բայց մենք պարտավոր ենք ամեն գնով թիկունք կանգնելու այդ երկրին եւ այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

Մենախոսության ընթացքում Աբուսեֆյանը ներկայացնելու է պիեսի բոլոր 14 գործող անձանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ