RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պ. Ք.

Նավթի էժանացման պատճառները

Նավթի համաշխարհային գների անկման պայմաններում խոշորագույն նավթային ընկերությունները, այդ թվում «Էքսոնմոբիլը», «Շեւրոնը» եւ «Շելը», որոշել են կրճատել գործառնությունների ծավալները: «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթի տեղեկությունների համաձայն, տվյալ ընկերություններն արդեն նշել են, որ վերջին 10 տարում իրենց շահութաբերությունը զգալիորեն նվազել է, նույնիսկՙ նավթի բարձր գների պայմաններում: Վերջին 12 ամիսներին նավթային հսկաների միջին շահութաբերությունը կազմել է 26 տոկոսՙ 10 տարի առաջ արձանագրված 35 տոկոսի դիմաց:

Նվազման պատճառը նավթահանույթի հարաճուն ծախսերն են, որոնց հետեւանքով աճում է նավթի ինքնարժեքը:

2014 թ. 3-րդ եռամսյակում «Էքսոնմոբիլի», «Շեւրոնի» եւ «Շելի» համախառն շահույթը կազմել է 18,9 մլրդ դոլար: Եկամուտների նվազումը ընկերություններին ստիպել է հրաժարվել ընդլայնման ծրագրերից եւ վաճառել նվազ շահութաբեր ստորաբաժանումները: Դրա հետեւանքով 3-րդ եռամսյակում նավթահանույթը կրճատվել էՙ հասնելով վերջին տարիների նվազագույն ցուցանիշներին: Չնայած այս ամենին, նախատեսվում է առաջիկա տարիներին ավելացնել նավթի ու գազի արդյունահանումը:

Գործառնությունների կրճատումը վերաբերում է նաեւ փոքր ընկերություններին: 2013 թ. սկզբից մինչեւ օրս աշխարհում չեղյալ են հայտարարվել ընդհանուր առմամբ 200 մլրդ դոլարի նավթագազային նախագծեր:

Վերջին ամիսներին նավթի էժանացումը կապված է տնտեսական մի շարք գործոնների հետ: Առաջին, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը կրճատում է խթանման սեփական ծրագիրը: Երկրորդ, Չինաստանում դանդաղում է ինչպես տնտեսության, այնպես էլ պարտքի աճը: Երրորդ, ԱՄՆ բյուջեի պակասորդի աճը նույնպես դանդաղել է:

Հաջորդ խնդիրը հարկային օրենսդրության փոփոխություններն են եւ պետական օժանդակության փոփոխումը: Որպես կանոն, հարկային բեռի ծանրացումը նվազեցնում է պահանջարկը եւ նպաստում նավթի համաշխարհային գների անկմանը:

Նոր զարգացող մի շարք երկրների կառավարություններ առաջարկում են օժանդակություն: Հենց որ այն կրճատվում է, ներքին գներն աճում են, դրանով իսկ նվազեցնելով պահանջարկը: Համաշխարհային պահանջարկի վրա դա քիչ է ազդում, բայց այդուհանդերձ որոշակի հետեւանք է ունենում:

Մյուս կողմից, ակնհայտ է նավթի մատակարարումների կրճատումը շահագործվող հանքավայրերի սպառման պատճառով: Շահագործման են հանձնվում նոր հանքավայրեր, բայց դրանց ծախսերի հատուցման համար անհրաժեշտ է զգալիորեն թանկացնել նավթը:

Նավթահանույթի խոշոր ծախսերի եւ գնորդի համար նավթի մատչելիության բախումը հիմնարար հարց է: Եվ հենց այս պատճառով փորձագետներից շատերը կարծում են, որ տեղի կունենա նավթի գների երկարաժամկետ բարձրացում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ