RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1767, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՔԻՍԻՆՋԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ

Պ. Ք.

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ընդունել է Արեւմուտքի սխալը Ուկրաինայի հարցում: Գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսին տված հարցազրույցում նա ասել է. «Ղրիմը հատուկ դեպք է... Եվ եթե Արեւմուտքն ուզում է ազնիվ լինել, ապա պետք է ընդունի, որ սխալ է թույլ տվել: Ղրիմի միացումը աշխարհակալության ձգտում չէր եւ չի կարելի դա համեմատել Հիտլերի Չեխոսլովկիա ներխուժելու հետ»:

Կարկառուն դիվանագետը պարզաբանում է. «Պուտինը տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեց Սոչիի օլիմպիադայի վրա: Այդպիսով Ռուսաստանն ուզում էր ներկայանալ որպես առաջավոր երկիր, որը բաց է Արեւմուտքի, նրա մշակույթի համար, երկիր, որն իրեն համարում է Արեւմուտքի մասը: Պուտինին ձեռնտու չէր այդ միջոցառումից ընդամենը մեկ շաբաթ անց գրավել Ղրիմը եւ պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ: Ուրեմն ինչո՞ւ դա արեց: Եվրոպան եւ ԱՄՆ-ը չհասկացան Ուկրաինա-ԵՄ տնտեսական հարաբերություններին նվիրված բանակցություններից սկսված եւ ապա Կիեւում ցույցերի վերածված իրադարձությունների կարեւորությունը: Դա պետք է դառնար Ռուսաստանի հետ երկխոսության առարկա: Ուկրաինան միշտ էլ հատուկ նշանակություն է ունեցել Ռուսաստանի համար, եւ դա չըմբռնելը ճակատագրական սխալ էր»:

Քիսինջերը նաեւ նախազգուշացրել է Ոուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ նոր սառը պատերազմի վտանգի մասին: «Նման վտանգ առկա է, եւ մենք չենք կարող դա անտեսել, քանի որ այն կդառնար ողբերգություն», ընդգծել է դիվանագետը:

Նա քննադատել է հակառուսական պատժամիջոցների ձեռնարկումը, քանի որ մեծ պետություններն ապագայում «կփորձեն ձեռնարկել պաշտպանական միջոցներ եւ կսկսեն առավել ուժգին կարգավորել սեփական շուկան»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործում է «ռազմավարական թուլությունից դրդված, որը նա ջանում է քողարկել մարտավարական ուժով»: Այդուհանդերձ պետք է հիշել, որ Արեւմուտքն ունի Ռուսաստանի կարիքը, որպեսզի լուծի ուրիշ ճգնաժամեր (Սիրիա, Իրանի միջուկային ծրագիր եւ այլն): «Այդ խնդիրներին հարկավոր է ավելի մեծ կարեւորություն տալ, քան Կրեմլի հետ հարաբերությունների սրմանը», գտնում է Քիսինջերը: Ըստ որում, Ուկրաինան պետք է մնա անկախ պետություն եւ իրավասու լինի որոշելու, թե ինքը տնտեսական որ դաշինքներին է մասնակցելու:

«Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունքի մասին խոսք անգամ լինել չի կարող: Ամենքս գիտենք, որ այդ առումով ՆԱՏՕ-ում միասնական կարծիք չի լինի», ընդգծել է նախկին պետքարտուղարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ