RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-11-13 23:09:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1654, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանում գործող օտարերկրյա բանկերից մեկի հաճախորդ բարեկամներիցս մեկը վերջերս հայտնեց, որ փակել է այդ բանկում ունեցած իր հաշիվները: Պատճառըՙ բանկի աշխատակցի ծայրահեղ հարցասիրությունը: Բարեկամս հրավիրված է եղել բանկՙ թարմացնելու (բանկիրների արտահայտությամբՙ «թարմեցնելու» կամ up-date անելու) անձնական տվյալները. բնակարանի հասցե, էլեկտրոնային կապ, հեռախոս, կենսաչափական անձնագիր, եւ այլն: Սակայն աշխատակիցը պահանջել է նաեւ այլ տվյալներ, որոնք բանկային գործարքների համար անհրաժեշտ չենՙ կնոջ ու երեխաների տվյալներ, նախկին քաղաքացիություն, աշխատանքային կարգավիճակ, անշարժ գույք եւ ուրիշ բաներ: Վրդովված էր բարեկամս: Քիչ էր մնում, ասում է, ինտիմ կապերով էլ հետաքրքրվեին:

Մեկ ուրիշ բարեկամ, որ հասարակական կարգով աշխատում-օգնում է կրթաբարեսիրական մի կազմակերպության եւ արդեն քանի տարի Մ. Նահանգներից անձնական իր հաշվի վրա գումարներ է ստանում ըստ նախապես պայմանավորված անվանական ցուցակի որոշ կարիքավորների բաշխելու համար, հերթական գումարը նմանատիպ մի բանկից ստանալու պահին իսկական հարցաքննության է ենթարկվել աշխատակցի կողմից. անձնական բազմաթիվ տվյալներից ու տարբեր փաստաթղթերից բացի նրանից պահանջել են գումարն առաքողների մասին մանրամասն տվյալներ, ապացույցներ, փաստաթղթեր:

«Ազգ»-ի ներկա համարի 7-րդ էջում հրապարակում ենք մի շարք կազմակերպությունների եւ անհատների Կոչը ուղղված ՀՀ Ազգային ժողովինՙ նույնականացման քարտերի, էլեկտրոնային թվային ստորագրության եւ հարակից էլեկտրոնային փաստաթղթերի մասին օրենքը չեղյալ նկատելու կամ չվավերացնելու վերաբերյալ:

Ես ընդհանրապես դեմ եմ դավադրական տեսություններին, ամեն ինչում մասոնասիոնիստական խարդավանք տեսնելու հակումներին. դրանք ամենահեշտ պատճառաբանությունն են հարցերի մեջ չխորանալու, սեփական վերլուծությամբ եզրակացության հանգելուց խուսափելու համար: Սակայն, միաժամանակ պետք է հաշվի նստել որոշ իրողությունների հետ, որոնց մի մասը, թերեւս փոքր մասը միայն, բացահայտվեց Ասանժի եւ Սնոուդենի կողմից: Ո՞ւմ են պետք առօրյա գործառնությունների համար ոչ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը: Միջազգային կամ անդրազգային ո՞ր կառույցներում են կուտակվում աշխարհի միլիարդավոր քաղաքացիների մասին տեղեկությունները, բանկերի, դեսպանատների, առողջապահական, կրթական ու գիտական հաստատությունների կողմից ձեռք բերված զուտ անձնական տվյալները եւ, ամենակարեւորը, ի՞նչ նպատակով:

Անշուշտ, կան ընդունված եւ ընդունելի պատճառաբանություններՙ մաքսանենգության, փողերի լվացման, ահաբեկչության դեմ պայքարելու համար: Բայց դրանցից անդին ինչպիսի՞ գործածության համար են նախատեսված էլեկտրոնային հզոր շտեմարաններում կուտակվող այդ տվյալները: Երկրագնդի ղեկավարմա՞ն, աշխարհի վերահսկողությա՞ն, թե՞... Ի վերջո չպետք է մոռանալ փաստը, որ աշխարհում գոյություն ունեցող բոլոր ակտիվների 50 տոկոսը պատկանում է միջազգային-արեւմտյան խոշոր կորպորացիաներին:

Կոչը, որ հրապարակում ենք այսօր, ինձ թվում է, որ ավելի շուտ ուղղված պիտի լիներ մեր ազգային անվտանգության մարմիններին: Սոցքարտ, նույնականացման (id) քարտ, էլեկտրոնային ստորագրություն եւ փաստաթղթեր- այս բոլորը ենթադրում են էլկետրոնային շտեմարաններ: Մեր երկրում որքա՞ն հուսալի են պաշպանվում դրանք ներքին եւ արտաքին ոտնձգություններից ու գողություններից: Դժբախտաբար ոչ ոք չի կարող երաշխավորել համոզիչ կերպով: Պակասում են վստահելիության ապացույցները: Սա՛ է խնդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ