RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1360, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ պետական, քաղաքական եւ հասարակական ակնառու գործիչ, հայոց պետականաշինության, խորհրդային եւ նորանկախ Հայաստանի զարգացման գործում մնայուն ավանդ ունեցող, մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորությանՙ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր խորին ցավակցություններն է հայտնում ՀՀ կառավարությանը, հանգուցյալի հարազատներին եւ ընկերներին:

***

Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության երեւանյան գրասենյակի ղեկավարությունն ու աշխատակիցները խորապես ցավակցում են հանգուցյալի հարազատներին եւ ընկերներին:

***

Նույն տխուր առիթով, հանգուցյալի վաղեմի գործընկերներից Գեորգի Տեր-Ղազարյանցը , Վլադիմիր Աղայանը եւ Արամ Գ. Սարգսյանը խորազգաց ցավակցություններ են հայտնում հանգուցյալի ընտանիքին եւ ընկերներին:

***

«Ազգը» միանում է ցավակցություններին եւ պատրաստվում է առաջիկայում հանգամանորեն ներկայացնել Վլադիմիր Մովսիսյան հայրենանվեր գործչի կյանքն ու գործունեությունը:

***

Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված ՀՀ կառավարական հանձնաժողովի որոշմամբ այսօր, նոյեմբերի 7-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն: Վերջին հրաժեշտի արարողությունը կկատարվի վաղըՙ նոյեմբերի 8-ին, ժամը 11:30-14:00-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հուղարկավորությունն ու թաղումըՙ նույն օրը, Երեւանի քաղաքային պանթեոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ