RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2016, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆՙ

«Սիրելի ուսուցիչ» տեղեկատվական արշավի շրջանակներում

«Թիչ Ֆոր Արմենիա» («Կրթություն Հայաստան») կազմակերպության եւ աջակիցների օժանդակությամբ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «Սիրելի ուսուցիչ» միջոցառումը, որը նույն խորագրով տեղեկատվական արշավի մաս է կազմում: Այս նախաձեռնության նպատակը հանրությանը ուսուցչի դերի կարեւորության ու ազդեցության մասին հիշեցնելն է: Այն բոլորին ընձեռված հրաշալի միջոց է` կատարած աշխատանքի համար իրենց սիրելի ուսուցիչներին երախտիքի խոսք ասելու:

Միջոցառմանը մասնակցեցին ուսուցիչներ, նրանց թեկնածությունը որպես լավագույն ուսուցիչ ներկայացրած երիտասարդներ, նախաձեռնությանն աջակցող կազմակերպություններ եւ ընկերություններ: Ուսուցիչներն ու նրանց սաները վերստին շփվելու, միմյանց շնորհակալություն հայտնելու եւ լուսանկարվելու յուրօրինակ առիթ ունեցան: Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շնորհակալագրեր հանձնել իրենց ներկայացրած ուսուցիչներին: Հյուրերին երգով ողջունեցին «Oրրան»-ի սաները:

Երախտիքի ուղերձով նախաձեռնությանը միացել են հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, շախմատի աշխարհի չեմպիոն գրոյսմաստեր Լեւոն Արոնյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը եւ այլոք, ում մասնագիտական եւ անձնական զարգացման մեջ իրենց ուրույն դերն են ունեցել ուսուցիչները:

«Մենք կիսում ենք ուսուցչի մասնագիտական պատասխանատվությունը, որի հիմքում գիտելիքն ու մասնագիտական հմտություններն են, ինչպես նաեւ աշակերտներին փոխանցվող արժեքներն են»,- նշել է «Կրթություն Հայաստան» կազմակերպության հիմնադիր-նախագահ Լարիսա Ռայանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ