RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1349, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԻԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՄԵԿԸ

Ա. Մ.

Կառավարության երեկվա որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացվեց տարածքային կառավարման նախարարությանը, ինչպես նաեւ ստեղծվեց նոր` միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս որոշումը պատճառաբանեց ավելի արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու նպատակով:

«Հին Երեւան» եւ Կոնդի քաղաքաշինական ծրագրերի մասին նոր որոշում

«Հին Երեւան» ծրագիրը քաղաքաշինության արդի պահանջներին համապատասխան իրականացնելու, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը երեկ որոշում ընդունեց Երեւան քաղաքի գլխավոր պողոտայիՙ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված եւ Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին: Ըստ հարցը ներկայացնող քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, այս քայլերը հնարավորություն կտան կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխության իրականացումը եւ նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը:

«Սա մեզ համար շատ կարեւոր ծրագիր է, եւ մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչեւ 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», հարցի առնչությամբ նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

7 մլրդ դրամ պահուստային ֆոնդից ԱԱՀ-ն վերադարձնելու համար

2014 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 7 մլրդ 145 մլն դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս կապակցությամբ ասաց, որ այդ նպատակով արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացում է եղել: «Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր», նշեց նա:

Անվճար բուժօգնություն` ժամանակավոր կացարաններում բնակվողներին

Հայաստանի կառավարության երեկվա որոշմամբ, անվճար բժշկական օգնության հնարավորություն կստանան անօթեւանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք, ովքեր, անօթեւանի կարգավիճակով պայմանավորված, չեն օգտվում պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից եւ հիմնականում ունեն առողջական լուրջ խնդիրներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ