RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1793, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՓԱՐԱՔԱՐԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ «ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳ» Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

Հ. Հ.

Վերջին տարիներին Երեւանում եւ արվարձաններում սկսել է ժողովրդականություն գտնել թաղման, ավելի շուտՙ հուղարկավորության արարողությունները նախորոշված մի քանի եկեղեցիներում, ինչպես նաեւ որոշ հիվանդանոցների մերձակա տարածքներում ստեղծված սգո սրահներում կատարելու ձեւը, որը, ընդունենք, անհամեմատ ավելի լուրջ, զուսպ եւ քաղաքակիրթ միջոց է հարազատին դեպի անդենական ճանապարհելու: Սակայն նախանշված եկեղեցիներից մեկը, որտեղ թույլատրվում է նման արարողություններ անցկացնել, պարզվում էՙ խիստ անհարմար է նման արարողությունների տեսակետից: Թե ինչո՞ւՙ բացատրում է մեր թղթակիցը:

Երեւան-Էջմիածին պետական նշանակության ճանապարհով երթեւեկողներն արդեն գիտեն` երեկոյան ժամերին Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ իրենց սպասում է հերթական խցանումն ու ավտոշարասյունը: Գրեթե ամեն օր խիստ ծանրաբեռնված փողոցի հենց մայթին գտնվող Սուրբ Հարություն եկեղեցում կատարվում է Թաղման կարգ, ինչի պատճառով եկեղեցու շրջակայքը լի է տասնյակ մեքենաներով եւ մարդկանցով: Հետեւանքըՙ խառնաշփոթ, խցանում եւ գրգռված նյարդեր: Սակայն, սա եկեղեցու եւ թաղման կարգի հետ կապված միակ խնդիրը չէ:

Այն ինչ վերապրում են ամեն օր այդ ճանապարհով երթեւեկող մարդիկ, չի կարող համեմատվել այն ապրումների հետ, որ արդեն մի քանի տարի է զգում են Փարաքարում: Փարաքարի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ Սուրբ Հարություն եկեղեցում երբ է պսակադրություն եղել. գրեթե ամեն օր եկեղեցում թաղման եւ հոգեհանգստյան արարողություն է: «Բերում են, իրենց մեքենաները շարում են, եկեղեցին հենց մայթին է, դե մարդիկ են, գալիս են ցավակցում են, ո՞նց կարաս ասես մի՛ եկեք, բայց մյուս կողմից էլ, մենք էլ չենք կարողանում շարժվել: Խցանումներ են առաջանում: Բերում են տան դիմաց մեքենա են կայանում, ո՞նց մտնես եկեղեցի, ասեսՙ էս մեքենան ո՞ւմն ա, եկե՛ք հանեք»,- «Ազգ»-ի հետ զրույցում դժգոհում է փարաքարցի Ռուդիկը:

Բացի խցանումը, բնակիչներն իրենց խոսքերով, կարծես անընդհատ գերեզմանոցում լինեն, հոգեհանգստյան արարողության մասնակից:

«Ի վերջո, ինչքա՞ն կարելի է տանից դուրս գալ եւ տեսնել ծաղկեպսակներ, վշտի մեջ լացող մարդիկ, դագաղ ու դիակ: Հավատացե՛ք, մեկ, երկու, այդ ամենն արդեն ազդում է քո հոգեկանի վրա, նեղվում ես, վատանում»,- ասում է Ամալյանՙ հավելելով, որ իր դստեր ծննդյան օրը եկեղեցու բակում թաղման արարողություն էր: «Տանը լիքը հյուրեր կային, ոչ կարողացանք ուրախանալ, ոչ երաժշտություն միացրեցինք, ինչպե՞ս ուրախանաս, երբ հարեւան եկեղեցում դիակ է դրված ու մարդիկ լացում են: Շատ դժվար է»: Փարաքարցիները պատմում են, որ բազմիցս դիմել են գյուղապետին, սակայն պարզվել է, որ համայնքային իշխանությունն այդ հարցով բնակիչներին օգնել չի կարող:

Սուրբ Հարությունն այն եկեղեցիներից է, որտեղ թույլատրվում է թաղման եկեղեցական կարգ կատարել, բացի այդ, եկեղեցին Մայր աթոռինն է ու գյուղապետարանը որեւէ իրավասություն չունի արգելելու նման արարողությունների իրականացումը եկեղեցում:

Բնակիչները տարակուսանքի մեջ են, նրանք չեն կարող արգելել նմանօրինակ արարողությունները եկեղեցում, սակայն չեն էլ կարողանում այդ պայմաններում եւ մթնոլորտում ապրել: «Մեր տան հարեւանությամբ ամեն օր թաղում է, ամեն օր լաց, մեր երեխեքն ուրիշ բան չեն տեսնում»,- ասում են բնակիչները` հավելելով, որ դիմել են նաեւ Մայր աթոռ, խնդրանքով, որ արգելվի այդ եկեղեցում թաղման կարգի մատուցումը, սակայն պատասխան չեն ստացել:

«Սուրբ Հարությունի մոտ ավտոկայանատեղի չկա, մենք չենք կարողանում շարժվել, երթեւեկությունն էլ կանգ է առնում: Մի՞թե ճիշտ է, որ բնակավայրերի հարեւանությամբ է կատարվում նման կարգը, գուցե ընտրեն այնպիսի եկեղեցի, որ փողոցի վրա չլինի, հարեւանությամբ տներ չլինեն եւ մարդկանց անդորրն այսպես չխաթարվի»,- ասում է Սյուզաննան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ