RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1794, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՉԻՆԱՐԵՆԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԴՊՐՈՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ա. Մ.

Երեւանում կստեղծվի չինարեն թեքումով հայկական դպրոց: Ուսուցումը կլինի հայկական հենքով, բայց կունենա չինարենի եւ չինական մշակույթի ուսումնասիրման դասաժամեր: Այս մասին լրագրողներին հայտնեց կրթութան եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա տեղեկացրեց, որ դպրոցի ստեղծումը հայ-չինական «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» 2012-ին կնքված համաձայնագրերի շրջանակներում է եւ չինական կողմը պետք է կատարի մոտ 8 մլն դոլարի ներդրում դպրոցի շենքը կառուցելու համար: Այն կհամապատասխանի ժամանակակից բոլոր պայմաններին, կունենա հանրակացարաններ` մարզերից եկած շնորհալի աշակերտների բնակության համար: Ըստ նախարարի, շինարարությունը հավանաբար կսկսվի 2015-ից եւ կտեւի 1,5-2 տարի: Սկզբնական շրջանում չինարենի ուսուցումը կլինի ռուսական հենքի վրա, բայց երկու երկրների մասնագետները շատ արագ պետք է պատրաստեն հայերենի հենքի վրա ուսուցման կազմակերպման համար դասագրքերն ու մյուս նյութերը:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը չինական կողմին է տրամադրելու «Երեւանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երեւան քաղաքի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական եւ օժանդակ շենք, շինություններով ծանրաբեռնված եւ դրանք սպասարկող 1,4 հա հողամասը:

Արմեն Աշոտյանը նաեւ հայտնեց, որ բանակցություններ են ընթանում արաբերեն եւ պարսկերեն թեքումով հայկական դպրոցներ հիմնելու շուրջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ