RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1680, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԿԵՂԾՎԱԾ ՍԱՐՅԱՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 120 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ

Պատրաստեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ

Արվեստի գործերի ռուսաստանյան շուկան լեցուն է կեղծված աշխատանքներով: Ավանտյուրիստները, որոնց թվում նկարների վաճառքով զբաղվող միջնորդներն են, երբեմն նաեւ թանգարանի աշխատակիցներ ու փորձագետներ մեծ փողեր են աշխատում: Նրանք լավ գիտեն հանրահայտ հավաքորդներինՙ կոլեկցիոներներին, գիտեն, թե ինչպիսի գործեր են նախընտրելի: Մեծ ճանաչում ունեցող «ՁՐՌցՎՒ» թանգարանի սեփականատեր Եմելյան Զախարովը կարծում է, որ այս շուկայում բնօրինակ է աշխատանքների միայն 7 տոկոսը, մնացածը կեղծված գործեր են: Մինչդեռ ի համասեփականատեր Պյոտր Ավենը, ով նեղ շրջանակներում հայտնի է ոչ միայն որպես հրաշալի հավաքածոյի տեր, այլեւ որպես թիւ 1 փորձագետ, այն կարծիքին է, որ կեղծված աշխատանքները ողջ շուկայի միայն 20-30 տոկոսն են կազմում:

Վերջին տարիներին Ավենին արդեն կեղծված գործեր են առաջարկում: Այժմ նա տարեկան երկու եւ ավելի առաջարկ է ստանում արտասահմանից: «Պատմությունը միշտ կրկնվում է,- ասում է Պյոտր Ավենը: - Ինձ նկար են առաջարկում, ես ասում եմ, որ դա կեղծված գործ է: Առաջարկողները զայրանում են: Ես, իմ հերթին, պայման եմ դնում. փորձաքննություն անցկացնել Լոնդոնում կամ Տրետյակովկայում: Նրանք անմիջապես անհետանում են»:

Սակայն այսպիսի խստաբարո եւ զգույշ հավաքորդն անգամ երբեմն խաբվել է: «Քսան տարվա ընթացքում ես գնել եմ երկու կեղծված նկար: Դրանք գնել եմ աճուրդի ժամանակ: Եվ հիմա այդ երկու գործը կախված են ինձ մոտՙ որպես սեփական հիմարության հուշարձան: Դրանից հետո ես այլեւս ոչ մի նկար չեմ գնում, որովհետեւ պրովենանս չունեմ (այսինքնՙ նկարի ստեղծման եւ այն ձեռքից-ձեռք անցնելու պատմություն)»: Այս զգոն ֆինանսիստն ու արվեստասերը կարողանում է ժամանակին կանխել խաբեությունը: 2014 թվականի փետրվարի 13-ին նա ռուսական մամուլով հայտարարեց. «Ինձ հետ կապված մի շարք պատմություններ կան, երբ փորձել են ինձ խաբել: Օրինակ, Սարյան էին բերել, փաստաթղթով, եզրակացությունով: Ասում էին, թե նկարը բերված է հենց Սարյանի տնից: Ես ստուգեցի: Պարզվեց, որ, այո, գործը բերվել է Սարյանի տնից, բայց դա նրա աշակերտներից մեկի աշխատանքն է»:

Ժուռնալիստ Յուլիա Լատինինան զրուցել է կոլեկցիոներ Վիտկոր Շպենգլերի հետ, ով 2011 թվականին 120 հազար դոլար գումարով գնել է Մարտիրոս Սարյանի «Տեսարան դեպի Արարատ լեռը» գործը: Նկարի հետ եղել էր նաեւ հանրահայտ փորձագետ Ելենա Բասների փորձագիտական եզրակացությունը: Նկարը ներկայացրած միջնորդի խոսքերով նկարը պատկանել է հայկական մի ընտանիքի եւ գնվել է անմիջապես Սարյանից: Բայց մոսկովյան փորձագետներն ապացուցեցին, որ նկարը կեղծիք է: Միջնորդը հրաժարվեց վերադարձնել վերցրած գումարը եւ տանել իր նկարը, թեեւ նախօրոք բանավոր համաձայնություն էր եղել: Վիկտոր Շպինգլերը դիմեց դատարան, սակայն դատը տանուլ տվեց աներեւակայելի մի պատճառաբանությամբ. դատարանը գտավ, որ նկարը բնօրինակ է: «Դատարանը, չգիտես ինչու, ուշադրություն չդարձրեց ոչ Տրետյակովկայի, ոչ Գրաբարի կենտրոնի փորձաքննություններին: Դատական եզրակացության մեջ նշվեց միայն Ռուսական թանգարանի փորձաքննական եզրակացությունը, ըստ որի նկարը բնօրինակ է»,- վրդովված ասում է Շպենգլերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ