RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1282, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԻՐ ԵԼՈՒՅԹԸ

Մ. Խ. ԲԱՐՔԵՐ

Երեկ zham.am կայքին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն է անդրադարձել հոկտեմբերքսանչորսյան իր ելույթիի ուղերձներին, փաստորեն լրացուցիչ պարզաբանումների կարիք զգալով: Նա ասում է, որ Հայաստանի տնտեսական վիճակը ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը, որ` պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է, ու մենք երկար ժամանակ չունենք, հարկավոր են արագ ու խորքային լուծումներ: Դատարկ խոստումներին այլեւս ոչ ոք չի հավատում, եւ եթե անորոշությունն ու հետընթացը շարունակվեն` երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել, հետեւանքներով հանդերձ:

Բացատրելով նոր որակի իշխանության անհրաժեշտության մասին իր ասածի բովանդակությունը, նա ասում է, որ պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, որ բերում է տապալման եւ հետընթացի, իսկ տնտեսության մեջ էլ պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը եւ կփոխեն երկրի մթնոլորտը: Եւ քայլեր է նշում` փոքր բիզնեեսը պետք է ազատվի բոլոր հարկերից մի քանի տարով, միջին բիզնեսի համար պետք է բացառիկ հնարավորություններ ստեղծվեն, որ այդ խավը շտկի դրությունն ու դուրս գա ճգնաժամից, դա էլ կաշխուժացնի տնտեսությունը:

Ուշադրություն` Ծառուկյանն ասում է նաեւ, որ Հայաստանում պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը.չպետք է լինեն մենաշնորհներ, ապրանքները ոչ թե 10-20 հոգի ներկրեն, այլ` որքան թույլ կտա շուկան: ՀՀ-ն պետք է բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերական երկիր դառնա, ամեն մարզում պետք է ձեւավորել հարկային արտոնություններով օժտված մեկ արդյունաբերական գոտի, վերջնական արդյունք արտադրող երկիր պետք է ունենալ, եւ ոչ թե հումք կամ կիսաֆաբրիկատ արտահանող: Եւ որ` օդի նման անհրաժեշտ օտարերկրա խոշոր ներդրող չկա, քանի որ երկրի հանդեպ վստահություն չկա, սա է ուզում փոխել Ծառուկյանը: Վահ, սիրտս ծակեց, այնքան որ մեր ցանկություններին համահունչ բաներ է ասել:

ԲՀԿ առաջնորդն ասում էր նաեւ, որ երկրի ներսում իր կուսակցությունը չունի թշնամիներ, անկախ քաղաքական փոփոխություններից պետական համակարգը պետք է նորմալ մթնոլորտում աշխատի եւ իրեն պաշտպանված զգա: Սփյուռքի ներուժը ճիշտ պետք է օգտագործվի, ռեալ աջակցություն ստանա գյուղը:

Իսկ հարցազրույցի վերջում հավաստիացնում է, թե գնալու է այնքան, մինչեւ Հայաստանում իրավիճակ փոխվի, մինչեւ տնտեսությունը վերականգնվի, եւ Հայաստանը նորից սկսի շնչել. «Այնպես որ այդ հեքիաթը վաղուց սպառվել է, թե` մինչեւ ուր կգնա Ծառուկյանը: Ես հետդարձի ճանապարհ չունեմ», իրեն քննադատողներին եւ չհավատացողներին հավաստիացնում է Գագիկ Ծառուկյանը:

Դե ինչ, գուցե այս հարցազրույցում իրոք որոշ ծրագրային ուղերձ կա, որ նորություն է, ձեւակերպումներն էլ հրաշալի են, խոսք չունենք, որոնք մշտապես բարձրացրել է եւ մամուլը, եւ ընդհանրապես` Հայաստանով մտահոգվողները: Մնում է շաաա~տ քիչ բան` դրանք իրագործել, չհավատացողների ջգրու: Մեր անհավատության վերջն էլ գուցե այդ ժամանակ գա: Թե չէ` գեղեցիկ խոսքեր շատ ենք լսել, ու միշտ դրանց հավատալ-չհավատալը կախված է եղել նրանից, թե ո՞վ է ասողը, ո՞ւմ կյանքն ու գործն են բռնում խոսքերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ