RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1586, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Ա. Մ.

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի` կառավարության հավանությանն արժանացած փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը պարգեւավճարի իրավունք ունիՙ անկախ աշխատելու հանգամանքից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվածՙ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն վճարվում է պարգեւավճար, որի չափը չի կարող պակաս լինել կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:

Արդյունքում, զոհված զինծառայողի ընտանիքների շուրջ 50 անդամ կշարունակի ստանալ պարգեւավճար (չնայած աշխատելու պայմանին), Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային կազմի զինծառայողների ընտանիքների շուրջ 2400 անդամ 11600 դրամի փոխարեն կստանա 17000 դրամ (աճըՙ շուրջ 46 տոկոս) եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետեւանքով զոհված (այդ թվումՙ զոհված ազատամարտիկների), ինչպես նաեւ ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների շուրջ 3900 անդամ, ում կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ 31000 դրամից (այդ թվումՙ զոհված ազատամարտիկների ընտանիքների շուրջ 2800 անդամ, ում կենսաթոշակի չափը կազմում է 21000 դրամ), զինվորական կենսաթոշակի փոխարեն կստանա 31000 դրամ, իսկ երեխանՙ 38000 դրամ պարգեւավճար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ