RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1175, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ՔԱՅԼԻ, ՈՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՏՈՒԺԵՆ ՀՂԻ ԿԱՆԱՅՔ», ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Ա. Մ.

Անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքների փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստները, իսկ չաշխատող հղի կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ, երեկ, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որեւէ աշխատող հղի կին չտուժի»: «Դա ընդունեք հիմք», դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ասաց վարչապետը եւ շարունակեց. «Բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որեւէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որեւէ աշխատող հղի կին չպետք է տուժի», ասաց վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ