RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Սրբադասում

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1637, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՎ ՈՉ ԹԵ ԶՈՀԵՐ»

Հ. Ծ.

«Հայերի ցեղասպանության զոհերը դառնալու են քրիստոնեական հավատի հաղթողներ», պատգամեց «Նոթր դամ» համալսարանի եկեղեցական ծեսերի պրոֆեսոր, դոկտ. Մաքսուել Ջոնսոնը հոկտեմբերի 9-ին Զոհրապ տեղեկատվական կենտրոնում (ԶՏԿ) կայացած դասախոսության ժամանակ, հաղորդում է վաստակաշատ լրագրողուհի Ֆլորենս Ավագյանը Մ. Նահանգներից:

Իր բացման խոսքում ԶՏԿ-ի տնօրեն գերապատիվ հայր Դանիել Ֆընտքյանը բանախոսին բնութագրել է որպես «վաղ քրիստոնեական հավատի պատմության մասնագետի», ով բազմաթիվ հոդվածներ է գրել մարտիրոսության թեմայի շուրջը: Ապա նշել, որ 2015-ին հայոց եկեղեցին սրբադասելու է Ցեղասպանության զոհերին, «ինչը եզակի երեւույթ է դառնալու, քանի որ հարյուրավոր տարիներ նման բան չի կատարվել: Սրբադասությունը կատարվելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի բարձր հովանու ներքո: Նրանք պաշտոնապես սրբեր են ճանաչելու անթիվ-անհամար անմեղ հոգիներին, որոնք զոհ գնացին Ցեղասպանւթյանըՙ հանուն քրիստոնեական հավատի»:

Պրոֆ. Ջոնսոնը «Մարտիրոսների արյունը եկեղեցու սերմերն են» թեմայի շուրջ իր բանախոսությունը սկսել էՙ ասելով, որ «սրբերը Աստծո թագավորության քաղաքացիներն են, եկեղեցու հավատարիմ անդամներ, որոնք առանձնանում են ուրիշներից, եւ շատ դեպքերում մնում անհայտ: Սրբադասումը կանոնացման ուղիով նրանցՙ նահատակներին սրբերի դասին ընդգրկելն է եւ դրանով իսկ հավերժացումը ապահովել նրանց հիշատակի», ասել է նա, նշելով, որ առաջին նահատակՙ Հիսուս Քրիստոսից հետո եղել են Սեբաստիայի 40 նահատակները, Հռիփսիմե կույսը, Շուշանիկը, անտիոքցի Իգնատիոսը եւ այլք: «Նրանց նահատակության տարեդարձները տոնախմբությունների են վերածվել, որովհետեւ այդ օրը նրանք հավերժական կյանք են մուտք գործել: Մեր օրերում նման հարգանքի է արժանի Էլ Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոն, որին 1980 թվին սպանեցին մատուռի մոտ», ավելացրել է նա:

Ֆլորենս Ավագյանը հիշեցնում է, որ ըստ սոցիոլոգ Հրաչ սարկավագ Չիլինգիրյանի 1990-ին գրած մի հոդվածի, սրբադասումից հետո հոգեհանգստյան արարողություններ չի թույլատրվում անցկացնել: Ոչ էլ Ցեղասպանության տարելիցի նախօրեինՙ մոմերով կամ ջահերով երթեր կազմակերպել: «Սուգը, մռայլ մթնոլորտը պետք է փոխարինվի փառաբանման մթնոլորտով, քանի որ նրանք այլեւս զոհեր չեն, այլ երկնքի արքայությանը արժանացած սրբեր, հաղթողներ», գրել է նա:

Վերոնշյալ միջոցառումը հովանավորել է Մ. Նահանգների հայոց եկեղեցու արեւելյան թեմի Զոհրապ տեղեկատվական կենտրոնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ