RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1357, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՆԱՏՕ-Ն ՆՇԵՑ ՌԴ ԱՊԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Պ. Ք.

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում երեքշաբթի օրը ելույթ ունենալովՙ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության ներկայիս պատկերը «անչափ մռայլ է»:

«Մեր երկարաժամկետ նպատակն էՙ Ռուսաստանին դրդել գործելու պատասխանատվությամբ, համագործակցության ոգով, աշխատելու միջազգային ընկերակցության հետ հանուն ընդհանուր խնդիրների լուծման», ասել է ամերիկացի դիվանագետը:

«Դրա համար Ռուսաստանը պարտավոր է կատարել հանրաճանաչ կանոնները, հարգել մյուս երկրների ինքնիշխանությունը, ներառյալ սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքը», ավելացրել է Վերբշոուն: «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ռուսաստանը պետք է իմանա, որ ինքը կմնա մեկուսացման մեջ», ընդգծել է նա:

Իր հերթին ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման: Նա դաշինքի անվտանգությանը սպառնացող գլխավոր խնդիրներ է անվանել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում եւ «Իսլամական պետության» արարքները Իրաքում: Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի գործունեության գլխավոր գերակայություն դարձնել հավաքական պաշտպանության ուժեղացումն ու ամրապնդումը:

Ենս Ստոլտենբերգը նաեւ հայտարարել է, որ միայն ուժեղ արեւմտյան դաշինքը կարող է համաձայնության հասնել Ռուսաստանի հետ գործակցության ձեռնտու պայմանների շուրջը: Գլխավոր քարտուղարի խոսքերով, Նորվեգիայի վարչապետը լինելու իր փորձառությունը վկայում է, որ հուսալի պաշտպանական հնարավորությունները եւ զորավոր անդրատլանտյան կապերը հիմնարար նշանակություն ունեն Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ձեւավորելու համար: Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմանը, հայտարարել է Ստոլտենբերգը, ավելացնելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր պարտականությունն իր անդամ երկրների անվտանգության ապահովումն է:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ Ուկրաինայում կրակի դադարեցումը իրադրության կարգավորման հնարավորություն է ստեղծում, սակայն Ռուսաստանը, ըստ Ստոլտենբերգի, առաջվա պես կարող է ապակայունացնել Ուկրաինան եւ «շարունակում է խախտել միջազգային օրենսդրությունը»: Միեւնույն ժամանակ գլխավոր քարտուղարն ասել է, որ համապատասխան հարցապնդում ստանալու դեպքում դաշինքը կուսումնասիրի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացման հնարավորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ