RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1637, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ՓՐԿՈՒՄ ԵՆՔ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Այս համոզմունքով է աշխատում Մոսկվայի «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի բուժանձնակազմը

«Ազգի»-ի այս տարվա հրապարակումներից մեկում պատմել էինք ՌԴ մայրաքաղաքում ապրող եւ աշխատող բազմաթիվ հայ բժիշկների մասին, ովքեր տարիների իրենց վաստակով ու փորձառությամբ կարողացել են Ռուսաստանում հարգանքի եւ ճանաչման արժանանալ: Իսկ բոլորովին վերջերս ներկայացրել էինք 2013 եւ 2014 թվականների արդյունքներով ՌԴ առողջապահության նախարարության կողմից անընդմեջ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնող Մոսկվայի «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի գործունեությունը, որի սեփականատերը («Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար» Վարդգես Արծրունի ) եւ գլխավոր բժիշկը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարկոսյան ) նույնպես մեր հայրենակիցներն են:

Ինչպես ուրախությամբ տեղեկացաՙ «Մոսիտալմեդ»-ի մասին հրապարակումը մեծ արձագանք է ունեցել Մոսկվայի հայ համայնքում (մեր հայրենակիցները ծանոթացել էին թերթի ինտերնետային տարբերակին), իսկ բուժհաստատության մի քանի մշտական այցելուներ էլ խնդրել էին հաջորդ անդրադարձի դեպքում շեշտել ամենակարեւորի մասինՙ «Մոսիտալմեդ»-ն այսօր Ռուսաստանում միակ կենտրոնն է, որը տալիս է ամենաարագ եւ ճշգրիտ ախտորոշումը:Օրերս ես կրկին Մոսկվայի Վախթանգովի թատրոնի հարեւանությամբՙ Արբատի 28/1 հասցեում գտնվող բուժկենտրոնում էի, որտեղ հարյուր-հազարավոր մարդիկ հավատում են այստեղ աշխատող բժիշկներին եւ նրանց վստահում ամենաթանկը` կյանքն ու առողջությունը: Բուժհաստատության ղեկավարությանը ներկայացնելով նախորդ հրապարակման շուրջ առաջացած արձագանքըՙ փորձում եմ լսել աննախադեպ հաջողությունների հասնելու գաղտնիքը:

- Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը մեծապես կախված է արագ, ճիշտ եւ ժամանակին ախտորոշումից,- ասում է «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարկոսյանը:

- Եվ շատ կարեւոր է արագ եւ ճշգրիտ ախտորոշելովՙ նվաճել մարդկանց հավատն ու վստահությունը: Այսօր բժշկությունը մեծ արագությամբ է զարգանում: Նորագույն տեխնոլոգիաները ամենից շատ ներդրվում են այս բնագավառում: Եվ ի պատիվ մեր սեփականատիրոջՙ Վարդգես Արծրունու, ուզում եմ հպարտությամբ նշել, որ ռուսաստանյան ոչ դյուրին մրցակցության պայմաններում նա ամեն ինչ անում է ժամանակին համընթաց քայլելու եւ բուժտեխնիկական հագեցվածությունը միջազգային ընդունված պահանջներին եւ չափանիշներին համապատասխանեցնելու համար: Եվ պատահական չէ, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից 2 տարի անընդմեջ հաղթող ճանաչվող «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնն այսօր ունի բժշկական 31 մասնագիտացում, 1390 ծառայություն, օրական 1000 այցելություն, մշտական գրանցված 164.000 հաճախորդ, 118 բժիշկ, որոնցից 35-ը բժշկական գիտությունների թեկնածու, 4-ը` դոկտոր, 3-ը ՌԴ վաստակավոր բժշկի տիտղոսակիր...

Բժշկական գործունեության լավագույն ավանդույթներ ձեւավորած մեր կոլեկտիվն իր գոյության տարիներին նվաճել է բարձր հեղինակություն եւ վստահություն` ինչպես այցելուների, այնպես էլ Ռուսաստանում հայտնի մեր գործընկերների շրջանում: Մեր կենտրոնում, այցելուներին բազմակողմանի հետազոտելուց եւ հիվանդությունները կանխորոշելուց զատ, արվում են նաեւ միկրոսկոպիկ վիրահատություններ, որից հետո հիվանդներին տեղափոխում ենք տուն եւ այնտեղ ստանձնում հետագա խնամքը եւս` մարդկանց վերադարձնելով աշխատունակությունը: Կենտրոնում կատարվում են նաեւ կոսմետիկ վիրահատություններ եւ փոխպատվաստումներ: Մի խոսքով, այսօր մեր բուժհաստատությունը ամուր եւ վստահ կանգնած է մարդու համար ամենաարժեքավորի` առողջության պահպանման դիրքերում: Իսկ գներն էլ մատչելի են: Ունենք նաեւ զեղչային կայացած համակարգ, տարվա ընթացքում գործում են բազմազան ակցիաներ, ղեկավարությունը սիրով ու պատրաստակամությամբ հանդես է գալիս բարեգործական ձեռնարկումներով... Եվ պատահական չէ, որ բժշկական ապահովագրական բազմաթիվ ընկերություններ նախընտրում են պայմանագրեր կնքել հենց մեր բուժհաստատության հետ: Ունենք նաեւ բժշկական վերականգնողական մեր կենտրոնը, որը գտնվում է Մոսկվայի Տրիֆոնովյան փողոցում: Այնտեղ նույնպես հավաքված են փորձառու եւ բարձրակարգ մասնագետներ, ովքեր տիրապետում են ժամանակակից բժշկության գիտելիքներին եւ գաղտնիքներին: Նրանց կուտակած փորձը լրացնում են ժամանակակից բուժսարքավորումները, որոնցով լիովին հագեցած է կենտրոնը: Եվ մեր այս մեծ ու համերաշխ կոլեկտիվի ղեկավարության առաջնահերթ խնդիրը գործունեության հետագա կատարելագործումն է, ձեռռքբերումներով չբավարարվելը, աշխատանքային բնականոն ռիթմի շարունակական կատարելագործումը: Մոտ առաջիկայում մենք կունենանք նաեւ շտապօգնության ծառայություն եւ բժշկական անհետաձգելի օգնություն կցուցաբերենք մարդկանց: Նախատեսվում է նաեւ բացել ստացիոնար հիվանդանոց` հագեցած թե բարձրակարգ մասնագետներով եւ թե ժամանակակից պայմաններով ու սարքավորումներով: Պլանավորված է ունենալ նաեւ մանկական պոլիկլինիկա...

Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մենք բոլորս զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` հիվանդությունների արագ եւ ճշգրիտ ախտորոշումովՙ մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ: Ի վերջո, եթե գեղեցկությունը փրկում է աշխարհը, ապա մենքՙ այստեղ հավաքվածներս, փրկում ենք գեղեցկությունը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ