RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1775, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԿԺԴՀ-ՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ... ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Հարավկորեացի օրենսդիրներից մեկի օգնականը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չոն Ինը վերջերս Աշխատանքային կուսակցության 10 բարձրաստիճան անդամների մահապատժի է ենթարկել հափշտակումներ կատարելու եւ հարավկորեական հեռուստասերիալներ դիտելու մեղադրանքներով: Այս տարի մահապատժի ենթարկված պաշտոնյաների թիվը հասնում է հինգ տասնյակի, հաղորդում է Բլումբերգ գործակալությունը:

Հարավային Կորեայում կառավարող կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկի քարտուղար Լի Չխոլ Ուն մայրաքաղաք Սեուլումՙ Հետախուզության ազգային գործակալության ճեպաժողովում հայտարարել է, որ գնդակահարությունները հերթական փուլն են այն զտումների, որոնք միտված են երիտասարդ Կիմ Չոն Ինի բացարձակ իշխանության հաստատմանը: Ենթադրվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդը այդ ձեւով ոչնչացնում է իր հորեղբոր ազդեցության մնացորդները:

Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Կի Չոն Իրը բնաջնջել է անցյալ դեկտեմբերին մահապատժի ենթարկված իր հորեղբայր Չան Սոն Թեկիՙ իր փաստական տեղակալի ամբողջ ընտանիքը:

Հարավկորեացի զեկուցողը նաեւ հայտնել է, որ ԿԺԴՀ-ն ընդլայնել է ճամբարների ցանցը եւ ավելացրել հրապարակային մահապատիժների թիվըՙ խուճապ առաջացնելով բարձրաստիճան զինվորականների շրջանում:

Հյուսիսկորեական Կիմ գերդաստանի երիտասարդ ժառանգորդը իր իշխանությունն ամրապնդել է մի շարք զտումներով: Այդ ճակատագրից չխուսափեց նաեւ բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Լի Յոն Խոն. Կիմ Չոն Ինը մերձավորագույն խորհրդականն ու դաստիարակը 2012 թ. հուլիսին կառավարական եւ զինվորական բոլոր պաշտոններից զրկվեց «առողջական վիճակի պատճառով»: Որոշ տեղեկությունների համաձայն, պաշտոնաթողությունն ուղեկցվել է փոխհրաձգությամբ:

ԿԺԴՀ առաջնորդը իր կառավարման ընթացքում նաեւ փոխել է բանակի մի քանի կարեւոր հրամանատարների:

Ներկայումս Կիմ Չոն Ինը ապաքինվում է աջ կոճի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո: Վիրահատությունն իրականացրել է սեպտեմբեր-հոկտեմբերին ԿԺԴՀ հրավիրված մի եվրոպացի բժիշկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ