RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1288, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Առաջիկա սեպտեմբերի 21-ին Կոլբըռն վարժարանի Զիպեր դահլիճում (Լոս Անջելես) տեղի երաժշտական ընկերության բաց հիմնադրամը (ԵԱԲՀ) յուրահատուկ միջոցառմամբ հարգանքի տուրք է մատուցելու վաղամեռիկ տաղանդավոր խմբավար Արամ Ղարաբեկյանի հիշատակին: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ միջոցառմանը մասնակցելու են Այդա Ամիրխանյանը, Նունե Բադալյանը, Սուրեն Բագրատունին, Սթիփ Ամերսոնը, Թամարա Պետրոսյանը, Արա Ղուկասյանը, Էլլա Մելիք-Հուսյանը եւ Նոնա Ալահվերդովան:

Ղարաբեկյանը իր կարիերան սկսել է որպես ուսանող Բոստոնի երաժշտանոցում, այնուհետեւ շարունակել ուսումը Իտալիայում եւ Գերմանիայում: Երաժշտության հանդեպ նրա սերն ու նվիրվածությունը ակնհայտ է դարձել իր կարիերայի հենց սկզբնական շրջանից, երբ հիմնել է Բոստոնում «ՍիմֆոՆովա կամերային նվագախումբը» եւ դարձել նրա խմբավարը: Շրջել է բազմաթիվ երկրներում: Որոշակի ժամանակ որպես խմբավար աշխատել է Խորվաթիայում, Ուկրաինայում եւ այլ երկներում: Արժանացել է հեղինակավոր մրցանակների, որոնց թվում ASCAP մրցանակին 1988-ին, Լուսիեն Վուլսին կատարողական արվեստի մրցանակին (Բոստոնում) եւ Մովսես Խորենացի մեդալին Հայաստանի նախագահի կողմից: «Բոստոն Գլոբ» պարբերականը նրա ելույթները «լավագույնն» է համարել: Նրա մասին հատուկ թողարկումներ են եղել CNN եւ ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ