RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1150, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ԵՄ-Ը ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԱՍՈՑԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Պ. Ք.

Հատուկ կարգավիճակՙ Դոնբասի որոշ շրջանների համար

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Եվրոմիության հետ իր երկրի ասոցիացման պայմանագիրը, որն ավելի վաղ ընդունվել էր Ուկրաինայի խորհրդարանում: Նույն օրըՙ սեպտեմբերի 16-ին, համապատասխան բանաձեւ են ընդունել Եվրոխորհրդարանի պատգամավորները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

2014 թ. մարտի 21-ին Ուկրաինայի նոր ղեկավարությունը ստորագրել էր Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը ստորագրվել էր հունիսի 27-ին:

Ուկրաինա-ԵՄ ասոցիացման պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016 թվականին: Մինչեւ 2015 թ. վերջը Կիեւը միակողմանիորեն կօգտվի Եվրոմիության առեւտրական արտոնություններից: Ռուսական կողմը խոստացել է Ուկրաինայի նկատմամբ տուրքեր չկիրառել նախքան համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

Միաժամանակ հաղորդվում է, որ Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է օրինագծի Դոնբասի որոշ շրջաններ հատուկ կարգավիճակի վերաբերյալ: ՀըԽ գործակալությունը նշում է, որ փաստաթղթի օգտին քվեարկել են 450 պատգամավորներից 277-ը:

Հատուկ կարգավիճակին վերաբերող օրինագծի հեղինակը նախագահ Պորոշենկոն է: Փաստաթղթով նախատեսվում է, որ այսպես կոչված հակաահաբեկչական գործողության գոտում գտնվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մի մասում կհաստատվի կառավարման հատուկ կարգ: Օրինագծի համաձայն, այդ կարգը կգործի երեք տարի:

Նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ հարկավոր է «մեկուսացնել» Դոնբասի այն մասը, որը դուրս է Կիեւի իշխանությունների վերահսկողությունից: Նա նաեւ ասել էր, որ այդ տարածքը կարող է ֆինանսավորվել Ռուսաստանից: «Կլինի տնտեսական հատուկ ռեժիմ, որը ես կհամեմատեի ազատ տնտեսական գոտու հետ, այսինքնՙ ամբողջ վաստակը մնում է տարածաշրջանում: Այդ գոտու բյուջեն եւս կարող է համալրվել Մոսկվայի եւ Կիեւի միջոցներով: Նրանք հատուկ կարգավիճակի դեպքում պետք է իրենք վճարեն ամեն ինչի դիմաց, բայց այդ փողերը սեփական վաստակն են, ինչպես նաեւ կամովին Կիեւի եւ Մոսկվայի տրամադրածը», ընդգծել է Լուցենկոն:

Նախագահի առաջարկությունները խորհրդարանում հարուցել են «Ազատություն» եւ «Բատկիվշչինա» խմբակցությունների քննադատությունը: «Բատկիվշչինա» խմբակցությունների քննադատությունը: «Բատկիվշչինայի» ներկայացուցիչ Անդրեյ Պավլովսկին դրանք գնահատել է որպես «տարածքների փաստական հանձնում»: Ուկրաինացի քաղաքագետները իրենց հերթին նշել են, որ Դոնբասիՙ աշխարհազորայինների կողմից վերահսկվող մասին հատուկ կարգավիճակ տրամադրելը կարող է «սառեցնել» հակամարտությունը:

Պատգամավորները նաեւ հավանություն են տվել աշխարհազորայինների համաներմանը վերաբերող օրինագծին:

Դոնբասի մի մասին հատուկ կարգավիճակի շնորհումը եւ աշխարհազորայինների համաներումը նախատեսված են հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրով, որը սեպտեմբերի 5-ին համաձայնեցվեց Մինսկի բանակցություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ