RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԱԿ-Ի ՈՒԺԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԳՈԼԱՆԻՑ

Պ. Ք.

Գոլանի բարձունքներում տեղաբաշխված ՄԱԿ-ի խաղաղարարները սկսել են լքել Իսրայել-Սիրիա տարանջատիչ գոտում գտնվող իրենց դիրքերը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունըՙ վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրներ:

ՄԱԿ-ի ուժերի հեռացման որոշումն ընդունվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում բնավորված իսլամիստների հետ վերջերս խաղաղարարների ունեցած բախումների կապակցությամբ:

Տարանջատումը դիտարկող ՄԱԿ-ի ուժերի գոտում վերջին օրերին իրավիճակը կտրուկ սրվել է, նշում են ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Իսլամիստների զինված խմբավորումները շարժվում են դեպի խաղաղարներրի դիրքերը, եւ ՄԱԿ-ի ուժերը ստիպված տարանջատիչ գոտուց նահանջել են իսրայելական տարածք:

Ավելի վաղՙ օգոստոսի 28-ին, «Ալ Ղաիդայի» հետ կապված խմբավորման գրոհայինները Ալ Կունեյտրայի շրջանում առեւանգել էին ՄԱԿ-ի խաղաղարարների: Անցյալ շաբաթ իսլամիստներն ազատ էին արձակել ֆիջիացի 45 խաղաղարարի:

Գոլանի բարձունքների դիտակետերից մեկում իսլամիստները շրջափակել էին ֆիլիպինցի 72 խաղաղարարի: Օգոստոսի 31-ին հաջողվել էր նրանց դուրս բերել շրջափակումից եւ տեղափոխել Իսրայելի տարածք:

1967 թ. վեցօրյա պատերազմից ի վեր Գոլանի բարձունքները համարվում են Սիրիա-Իսրայել սահմանագծին գտնվող վիճելի տարածք: 1981 թվականին Թել Ավիվը հռչակեց իր ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ, սակայն ՄԱԿ-ը մերժեց տվյալ որոշումը:

1974 թվականից Գոլանի բարձունքներում կանգնած են ՄԱԿ-ի խաղաղարարներ, որոնք տարանջատում են սիրիական եւ իսրայելական զորքերը: ՄԱԿ-ի ուժերի պարտականությունն էՙ հետեւել երկու կողմերի հրադադարի պահպանմանը:

Ներկայումս ՄԱԿ-ի ուժերի աձնակազմը ձեւավորվում է Ֆիջիի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Նեպալի, Հոլանդիայի եւ Ֆիլիպինների զինծառայողներից: Սակայն անցյալ շաբաթ ՄԱԿ-ը տեղեկացրեց, որ Մանիլան որոշել է իր զինծառայողներին հետ կանչել Գոլանի բարձունքներից, ինչպես նաեւ Լիբերիայից, որտեղ ՄԱԿ-ի ուժերը պայքարում են Էբոլա վիրուսի դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ