RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-08-22 00:17:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1460, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՄԵՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԱՄՆ-ը, իսկ ավելի վաղ Գերմանիան, հրաժարվել են զենք վաճառել Ադրբեջանին: Կոնկրետ ԱՄՆ-ի որոշման հիմնավորումը հետեւյալն է.«Վաշինգտոնը էմբարգո է կիրառում հակամարտությունների մեջ գտնվող երկրներին զենքի վաճառքի վրա»: Նշենք, որ խոսքը վերաբերում է ամերիկյան «Cougar» եւ «HMMWV» տեսակի ռազմական փոխադրամիջոցների որոշակի խմբաքանակի մասին, որոնք Միացյալ Նահանգները դուրս է բերում Աֆղանստանից, ըստ էության` ադրբեջանական տարածքով: Ընդ որում Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել է, որ Աֆղանստանից դուրս բերված զինամթերքը վաճառքի կհանվի, բայց եւ` «նախապատվությունը կտրվի այն երկրներին, որոնք ակտիվ մասնակցում են խաղաղասիրական գործողություններին»:

Նկատենք, որ ԱՄՆ-ը, փաստորեն, ԼՂ հակամարտությամբ զբաղվող երկրորդ համանախագահող պետությունն է, որը հրաժարվում է Ադրբեջանին զենք վաճառել: Ավելի վաղ Երեւանում Ֆրանսիայի դեսպանը եւս հայտարարել էր, թե «Ֆրանսիայի քաղաքականությունը չէ հակամարտության մեջ մտնող պետություններին զենք վաճառելը»: Փաստորեն, գոնե Մինսկի խմբից Ռուսաստանն այսօր միակ պետությունն է, ով Ադրբեջանի հետ ունի զենք-զինամթերքի վաճառքի մասին պայմանագրեր, իսկ Հայաստանին` ըստ երկկողմ բազմաթիվ ռազմավարական պայմանագրերի` ապահովում է զենք-զինամթերքով, ավելինՙ պարտավորվածություններ ունի թարմացնելու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի (որը ՀՀ զինուժի հետ մեկտեղ ապահովվում է Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը` սահմանի ողջ երկայնքով) եւ Հայաստանի զինված ուժերի զինանոցը:

Իրականում ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք չվաճառելու որոշումից Հայաստանում շատ ոգեւորվել պետք չէ: Նախ, որովհետեւ Բաքուն իր ցանկացած զենքը գնելու համար ե՛ւ բավարար միջոցներ ունի, ե՛ւ անհրաժեշտ վաճառողներ, ինչպես համոզվեցինք: Բացի սրանից, եթե Վաշինգտոնը, Բեռլինն ու Փարիզը զենք չեն վաճառում հենց «հակամարտության մեջ գտնվող երկրներին», այլ ոչ թե, ասենք` «տարածաշրջաններում խաղաղության սպառնացող երկրներին», ապա նրանք զենք չեն վաճառի անեւ Հայաստանին, եթե, իհարկե, մեր երկիրը ցանկանա ու նրան թույլատրեն արեւմտյան զենք գնել:

Հետեւաբար, առնվազն տարակուսելի է Հայաստանում շատերի ոգեւորությունը Ադրբեջանին զենք վաճառելու «արեւմտյան» այս էմբարգոյի առթիվ: Ավելին, ծիծաղելի է անգամ պնդումը, թե այդպիսով ԱՄՆ-ը, նաեւ Ֆրանսիան (այդ թվում Գերմանիան), պաշտպանում են հայկական կողմերի շահերը` ԼՂ հակամարտությունում ու դրսեւորում իսկապես խաղաղասերի ու խաղաղության պաշտպանի վարք:

Իրականում, ոչ ոք, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Գերմանիայում չի կարող միանշանակ սահմանել «խաղաղասիրական գործողություններ» ասվածը, քանի որ այն, ինչով ակտիվորեն զբաղված են ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրները` աշխարհի տարբեր ծայրերում, ամենեւին էլ խաղաղասիրական գործողություններ չեն: Բացի այդ, եթե խաղաղությունը պետք է պաշտպանել զենքով, ապա դա հարատեւ խաղաղություն չէ, առհասարակ խաղաղություն չէ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին...ապա, աշխարհում այսօր խաղաղասեր երկրներ չկան. Ռուսաստանն ուղղակի չի էլ պնդում, թե ինքը խաղաղասեր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ