RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



«ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ»

Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1486, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՏՈՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Երկաթուղային տրանսպորտի երկարամյա աշխատող

Թյուր կարծիք կա, որ երկաթուղին դա մարդատար գնացքն է, որը տեղափոխում է ուղեւորներին, իսկ երկաթուղայինը ուղեկցողն է կամ էլ տոմսարկղում տոմս վաճառողը: Ինչ խոսք, այս երկու մասնագիտությունները եւս համարում եմ բարդ, ինչ-որ տեղ նաեւ անշնորհակալ:

Իսկ ո՞ւր մնացին հենց այդ մարդատար գնացքը շարժող մեքենավարները, որոնք ցերեկ, թե գիշեր, անձրեւ, թե ձյուն անում են իրենց գործը:

Իսկ ի՞նչ տանջալի կամ էլ պարզապես դժվար աշխատանք են տանում սլաքավարները, գծի բանվորները, գնացք կազմողները:

Ինչու միայն մարդատար գնացքները: Չէ՞ որ երկաթուղին Հայաստանի կենաց ճանապարհն է, նրա զարկերակը:

Հայ երկաթուղայինները հիրավի երկաթուղու տերն են եւ հուսալի ապավենը: Հայ երկաթուղայիններից շատերին սերը եւ նվիրվածությունը երկաթուղու հանդեպ ժառանգաբար սերնդից սերունդ է փոխանցվել: Երկրի տնտեսության բարելավման եւ բարեկեցիկ կյանքի ապահովման նախապայմանը մեր միասնությունն ու փոխըմբռնումն է եղել:

Մենք այսօր աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր ընդունում ենք հազարավոր տոննա բեռներ (չնայած այն հանգամանքին, որ նախկինում գործող 4 սահմանային անցումներից այժմ գործում է միայն մեկը):

Կատարելով մի փոքր էքսկուրս հեռավոր անցյալ մենք իմանում ենք, որ 1897 թ. օգոստոսին Ջաջուռի թունելի հորատանցքերը միացան իրար:

Լոռվա լեռնանցքում, Դեբեդի ձախ ափին, Զամարլուի կամուրջը բարդ կառույց էր: Աշխատանքների հիմնական դժվարությունները կապված էին ֆերմաների տեղափոխման, տեղադրման եւ հավաքման հետ: 1898 թ. հոկտեմբերին պատրաստ էր Զամարլուի կամուրջը, եւ առաջին գնացքն անցավ նրա վրայով: 1899 թ. հունվարի առաջին կեսին պատրաստ էր դեպի Ղարաքիլիսա ձգվող գիծը եւ հունվարի 25-ին տրվեց Թիֆիլս-Ղարաքիլիսա գնացքների երթեւեկության հրամանը: Այսպիսով Հայաստանում սկսվեցին առաջին երկաթուղային փոխադրումները: 1899 թ. փետրվարին առաջին գնացքը Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ (ներկայիսՙ Գյումրի): Ցարական Ռուսաստանը 1895 թվականից մինչեւ 1908 թվականը ավարտեց Հայաստանի տարածքում երկաթուղու շինարարությունը Թիֆլիս-Ալավերդի-Ալեքսանդրապոլ-Ղարս ուղեգծովՙ 394 կմ ընդհանուր երկարությամբ:

Հայ երկաթուղայինների էնտուզիազմը 90-ականներին փրկեց Հայաստանը: Այն տարիներին Հայաստանի երկաթուղու պետՙ երջանկահիշատակ Համբարձում Ղանդիլյանը ինձ գործուղեց Փոթի եւ Բաթումի նավահանգիստՙ գտնելու եւ աշխատեցնելու նոր երկաթուղային ուղիներ, որպեսզի խիստ անհրաժեշտ բեռները ժամանակին հասնեն Հայաստան (քանզի, ինչպես վերը նշեցիՙ գործող 4 միջպետական հանգույցներից 3-ը փակվել էին):

Տնտեսական այդ բարդ իրավիճակում, երբ համատարած փակվում էին գործարանները կամ ֆաբրիկաները, իսկ սարքավորումները եւ մետաղը վաճառվում էր արտասահմանում, երկաթուղու համակարգի աշխատողները պահպանցին թե շարժակազմը, թե փակ վագոնները, որոնց 90 %-ը փայտից են: Պահպանվեցին էլեկտրաքարշակները, որոնցում մեծ քանակով պղինձ կա, պահպանվեցին երկաթյա ռելսերը (որը կարող էին հանել եւ հանձնել որպես մետաղյա ջարդոն, ինչպես արեցին մեր հարեւան Վրաստանի որոշ հատվածներում) եւ պղնձե լարերը...

Կրկնում եմՙ մեր երկրի տնտեսության զարկերակը երկաթուղին է: Ընդունված կարգ է տոնի նախօրեին խոսել թվերի, հաջողությունների մասին: Ասեմ մեկ բառովՙ դա ակնհայտ է:

Ներկայումս Հայաստանի երկաթուղին հանձնվել է «Ռուսական երկաթուղու» կոնցեսիոն կառավարմանը: Վերանորոգվել է ավելի քան 347 կիլոմետր ընդհանուր 726 կիլոմետրից: Կապիտալ վերանորոգվել է 96.8 կիլոմետր գծային հատված: Միայն անցյալ տարի Հարավ-կովկասյան երկաթուղում վերանորոգվել է 62.8 կիլոմետր գծային հատված: Հայաստանում աշխատելու 5 տարիների ընթացքում երկաթուղային տրանսպորտում կատարվել է 91,4 միլիարդ դրամի ինվեստիցիա: 431.3 միլիոն դրամ ծախսվել է ինֆաստրուկտուրայի նորացման վրա, իսկ 26 միլիարդ 996 միլիոն դրամըՙ շարժակազմի նորացման վրա:

Կառուցվել եւ հանձնվել են 3 երկաթուղային կամուրջներ:

Երկաթուղու համակարգի 59 աշխատողներ ներկայումս սովորում են պրոֆիլային ԲՈՒՀ-երում, 44-ըՙ Պոլիտեխնիկական, 16-ըՙ Ռոստովի երկաթուղային տրանսպորտի համալսարանում:

Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում մեր ժողովրդի սպասարկմանը մարդատար գնացքներում, որոշակի աշխատանք է տարվել ինչպես վերը նշեցի, մարդատար վագոնների վերանորոգման ուղղությամբ: Փոխվել է կայարանատների (վոկզալ) տեսքը: Տոնի նախօրեին ցանկությունս մեկն էՙ տեսնել մեր տնտեսության աճը, բեռների փոխադրման ծավալների աճ, որը, ինչ խոսք, կբերեր նաեւ մեր աշխատողների աշխատավարձի բարձրացում:

Այսօր երկաթուղայինի մասնագիտությունը երիտասարդներից քչերն են ցանկանում ընտրել, չեն ցանկանում աշխատել պետական համակարգում, նախընտրելով մասնավոր գործը:

Սակայն ես այսօր հպարտանում եմ իմ գործընկերներով, լինեն մեքենավար, գնացք կազմող, թե գծի բանվոր, կամ շարքային ինժեներ: Բոլորն էլ արժանի են շնորհակալական խոսքերի, բարեկեցիկ կյանքի:

Օգոստոսի 3-ին ավանդաբար նշվում է երկաթուղայինի օրը: «Ազգ»-ը շնորհավորում է մեր երկաթուղայիններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ