RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 3190, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄՈՏԵՑՄԱՆ ԽՆԴԻՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ես լինեի Երեւանում որեւէ տեխնիկայի կամ ավտոմեքենաների խանութի տնօրեն, ապա հիշյալ բիզնեսից բացի կհիմնադրեի եւս մեկը` ուղեւորափոխադրումներ Ռուսաստանի Դաշնություն: Նախ, հատկապես ամառային այս սեզոնին, ավտոբուսներով ուղեւորափոխադրումները ռուսական քաղաքներ բավականին եկամտաբեր բիզնես են, ի տարբերություն, օրինակ, նույն այս սեզոնին, տեխնիկայի խանութի բիզնեսի: Բացի սրանից, ամռանը Ռուսաստան աշխատելու գնացողները ձմռանը լինելու են իմ հավանական հաճախորդները, քանի որ նրանցից շատերը Ռուսաստան գնում է հենց այդ նպատակով, որպեսզի սեզոնի ավարտին գան ու տունը լցնեն նորագույն տեխնիկայով, կամ թանկարժեք մեքենաներով, որոնց պակասը, եթե նկատել եք, մեր գյուղերում չկա:

Առհասարակ մեր գյուղական համայնքներում մարդկանց, առավելաբար` տղամարդկանց զբաղվածությունը լինում է երկու տեսակի: Նրանք, ովքեր խոպանի սեզոնին ոչ մի տեղ չեն գնում, փոխարենը պետությունից վարկ են վերցնում` սեփական տնտեսությունը զարգացնելու նպատակով: Եւ նրանք, ովքեր ողջ տարին, դրա մեծ մասը դրսում են, այնտեղից ամեն ամիս փող են ուղարկում, իսկ ձմռանն էլ մի քանի օրով գալիս տուն, մեքենա ու տեխնիկական ապրանքներ գնելու, կնոջն ու երեխաներին տեսնելու, հարազատների գերազմաններին այցելելու նպատակով, զուտ: Ընդ որում, նրանք, ովքեր վարկ են վերցնում, ըստ էության` գումարի տնօրինման հարցում էականորեն չեն տարբերվում խոպանչիներից: Այսինքն, եթե խոպանչու համար իր աշխատած գումարը սեփական տունը այդ օրը լցնելու միջոց է, ապա վարկառուները եւս վարկի գումարը դիտարկում են ոչ թե եկամուտները մեծացնելու հնարավորություն, այլ այդ օրը լավ ապրելու միջոց: Սա` ընդհանուր առմամբ:

Մինչդեռ աշխարհն այսօր բոլորովին այլ հնարավորություններ է տալիս, եւ բավականին փոխվել է: Այլեւս հարուստ ու հաջողակ է համարվում ոչ թե նա, ով թանկարժեք մեքենա ունի ու տեխնիկապես հարուստ տուն, այլ նա, ով երբեք չի գանգատվում փողի բացակայությունից: Օրինակ, վերադառնալով խոպանից` հայ տղամարդը ոչ թե ողջ վաստակած գումարը ծախսում է ապրանք գնելու համար, ու մի քանի շաբաթից պարտքով նորից գնում` արտագնա աշխատանքի, այլ այդ գումարը ներդնում է որեւէ գործի, կամ գործարքի մեջ, ինչը նրա համար ապահովում է երաշխավորված եկամուտ: Սա կարող է լինել ինչպես գյուղական, թաղային փոքրիկ խանութը, կոշկակարի կամ կահույքի արհեստանոցը, վարսավիրանոցը, արտելը, փափուկ խաղալիքների կարման արտադրամասը, ...այնպես էլ ֆոնդային բորսաներում ներդրումը: Նման որեւէ պարագայում ներդնողը կունենա ամսական եկամուտներ, ընդ որում, արհեստանոցի հիմնադրման պարագայում, այն կարող է վերածվել ընտանեկան բիզնեսի` աշխատատեղերով ապահովելով տվյալ մարդու ընտանիքի անդամներին նաեւ:

Ֆինանսական գրագիտությա՞ն հարց է սա, անշուշտ, բայց նաեւ մոտեցման խնդիր է: Ինչպես օրինակ, բողոքելու պարագայում: Գաղտնիք չէ, որ այն երկրները, որոնց քաղաքացիները շարունակ բողոքում են, աղքատ երկրներ են, գոնե սեփական քաղաքացիների համար բարեկեցիկ ապրելու հնարավորությունների ստեղծման գաղափարների առումով: Բայց, միեւնույն ժամանակ, երկրները, որտեղ մարդիկ կարողանում են բողոքել, ժողովրդավարական երկրներ են, եթե, իհարկե, բողոքը չի դառնում ազգային կենսակերպի անքակտելի մաս: Օրինակ, բնակելի շենքերից մեկում, քաղաքապետարանի ու համայնքապետարանի, «Ջրմուղի» թերացման հետեւանքով, պայթում են ջրի խողովակները, բնակարանները լցվում են ջրով: Սա բողոքելու հի՞մք է, անշուշտ, հետեւաբար, կարո՞ղ է արդյոք այս շենքում բնակվող քաղաքացին ասել, թե` «Էս ինչ երկիր ա, տունս ջրի մեջ կորել է, ոչ մեկի հեչ պետքը չի, երեխաներս ջրի մեջ կորան»: Անշուշտ կարող է: Իսկ կարո՞ղ է արդյոք նույն շենքի մեկ այլ բնակիչ, նույն իրադարձության կապակցությամբ, ասել. «Ամբողջ խոհանոցս ջրի մեջ է, նոր վերանորոգված սալիկները պոկվում են... ամբողջը խոնավություն է, ավազ, բետոն.... Մեկ էլ տեսնեմ փոքրիկ տղաս իր խաղալիք բահերով եկել է, որ` «ավազ խաղա»»: Իհարկե կարող է: Առաջին պարագայում մենք, ինչպես միշտ, չեք սիրում «այս երկիրը», երկրորդ պարագայում մենք սկսում ենք ժպտալ:

Մոտեցման խնդիր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ