RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ

Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1546, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԲԱԳԱՐԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԻՇՈՒՄ, ԹԵ ԵՐԲ Է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԾՈՐԱԿԻՑ ՋՈՒՐ ՀՈՍԵԼ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սահմանամերձ Բագարան գյուղն ունի իր ավանդույթները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ ու անգամ նոր բարքերն ու ժամանակաշրջանը չեն կարողանում ազդեցություն ունենալ: Այդ չգրված ավանդույթներից մեկն էլ ջուր կրելն է. Բագարանի տնային տնտեսուհիներն օրական առնվազն 15 անգամ ղանթարը դնում են ուսերին եւ քայլում 10 կիլոմետր ճանապարհ, որպեսզի տան անդամները ջրի կարիք չունենան: Գյուղում գրեթե բոլորի տանը կգտնեք ղանթար, դա երկաթյա ձող է, որի երկու կողմերին դույլ է հարմարեցված եւ կանայք ուսերին շալակած գյուղի մի ծայրից մյուսն են գնում: Այս տեսարանը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Նախկինում ղանթարով ջուր բերելը համարվում էր բացառապես կնոջ պարտականություն ու տղամարդիկ լուռ հետեւում էին, թե ինչպես են իրենց կանայք ղանթարի ու ջրի ծանրության տակ կքած ջուր կրում: Վերջին տարիներին քաղաքակրթությունը հասել է նաեւ այստեղ. որոշ տղամարդիկ հասկացել են, որ պետք է օգնեն կանանց այդ հարցում, սակայն միայն երեկոյան ժամերի: Տղամարդու համար պատվաբեր չէ լույսով ջուր կրել:

Ամառ թե ձմեռ, գյուղի կանայք իրենց օրն ու կյանքը անվանում են մեկ բառով` տանջանք: Ամռան շոգին ու պահածոյի սեզոնին ջուրը եռակի անգամ շատ են կրում, իսկ ձմռանը մի կերպ են քայլում սառույցների վրայով:

Գյուղի գրեթե բոլոր կանայք առողջական պրոբլեմ ունեն: Նրանք հիմնականում գանգատվում են մեջքի եւ ոտքերի ցավից, բոլորն էլ գիտեն, թե այդ ցավերի պատճառը որն է, սակայն խնդրին լուծում ոչ ոք չի կարողանում գտնել:

107 տնտեսություն ունեցող Բագարանում առանց ջրի կյանքը շարունակվում է ավելի քան 23 տարի: 90-ականներին ներքին ցանց է կառուցվել, սակայն առանց համապատասխան հաշվարկների ու սխալ նախագծով, եւ բագարանցիները կանգնել են փաստի առաջ: Գյուղապետ Գեւորգ Մարգարյանը նշում է, որ 90-ականներին կառուցված ներքին ցանցը նորոգման ենթակա չէ: Անհրաժեշտ է նորը, սակայն դրա համար գումար չկա: Թե Մարգարյանը, թե իր նախորդները բազմիցս դիմել են մարզպետարանին ու կառավարությանը, սակայն ապարդյուն: Կառավարությունից պատասխանում են, որ այդքան փող չկա, համայնքային բյուջեն էլ չի բավարարում նման մեծ խնդիր հոգալու: Արդյունքում արդեն տասնամյակներ շարունակվում է նույն վիճակն ու տուժում է միայն սահմանամերձ գյուղի բնակիչը, ով ստիպված է տարրական-կենցաղային պայմանները հոգալու համար ամեն օր կռիվ տալ, վատնել ժամանակն ու քայքայել առողջությունը:

Գյուղի կանայք պատմում են, որ հաճախ հերթ են կանգնում մեկ դույլ ջուր բերելու համար: Որպեսզի խուսափեն ժամերով հերթ կանգնելուց ու գործը կիսատ չմնա, նախ տեղեկանում ենՙ եթե հարեւանուհին որոշել է լվացք անել կամ պահածո պատրաստել, ապա իրենց գործը տեղափոխում են վաղվան: «Եթե չենք կարող փոխել, գոնե իրար չխանգարենք: Մի տանից չենք, մի հալից ենք>>,- ասում է տիկին Ամալյան ու հավելում, որ դստրերին արգելում է ջուր կրելը: Իր խոսքերով ջուր կրելու պատճառով «հազար հիվանդության տեր է դարձել» ու չի ցանկանում, որ իր դուստրերն էլ նույն կյանքը ունենան: Այս հարցում գրեթե միակարծիք են գյուղի բոլոր կանայք: Ոչ միայն դուստրերին արգելում են ջուր կրել, այլեւ արգելում գյուղի տղաների հետ շփվել: Այստեղ նախապատվությունը տրվում է այլ գյուղերի երիտասարդներին, իսկ եթե երիտասարդի բնակարանն ապահովված է նաեւ ջրով, ապա նա ցանկալի փեսացու է Բագարանի գրեթե բոլոր ընտանիքներում:

Բագարան-Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ