RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1349, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Ա. Մ.

Առաջին տասնյակը վճարել է 1000 խոշորների վճարածի մեկ քառորդը

Այս տարվա առաջին կեսին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 326 մլրդ դրամի հարկ: Այդ ցանկը հրապարակել է ֆինանսների նախարարությունը: Դա ընդհանուր հարկային եկամուտների ավելի քան 67 տոկոսն է: Նախորդ տարվա համեմատ խոշոր ընկերությունների վճարած հարկերն ավելացել են մոտ 12,1 մլրդ դրամով կամ 3,8 տոկոսով: Ընդհանուր հարկային մուտքերն աճել են 3,4 տոկոսով, ինչը փաստում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերն, ընդհանուրի համեմատ, ավելացել են առաջանցիկ տեմպով:

2014-ի առաջին կիսամյակում, ինչպես եւ առաջին եռամսյակում, Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է (նախկին «Հայռուսգազարդը»): 2014-ի հունվար-հունիսին այս ընկերությունը վճարել է գրեթե 24 մլրդ դրամ հարկ: «Գազպրոմ Արմենիան» զգալիորեն առաջ է անցել մնացած խոշոր հարկատուներից` մոտ 14 մլրդ դրամով ավելի վճարելով երկրորդ տեղում գտնվող խոշոր հարկատուից: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,5 միլիարդով:

Առաջին 1000 հարկատուների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմ» («Վիվասել-ՄՏՍ») ընկերությունը: Նրա վճարած հարկերը կազմել են 10,2 մլրդ դրամ: Ընկերության վճարած հարկեըը առաջին եռամսյակի համեմատ կտրուկ ավելացել են, բայց որոշակիորեն զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածին:

Խոշոր հարկատուներից երրորդը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է` 9,6 մլրդ դրամ վճարած հարկերով, որի վճարած հարկերն ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընդհանրապես, եթե այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտները կազմել են մոտ 509 մլրդ դրամ, իսկ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ դրանից վճարել են ավելի քան 236 մլրդ դրամը, ապա խոշոր հարկատուների առաջին տասնյակը միասին վերցրած վճարել է մոտ 82 մլրդ դրամ հարկ: Դա կազմում է Հայաստանի առաջին 1000 հարկատուների վճարածի գրեթե մեկ քառորրդը կամ 25 տոկոսը եւ Հայաստանի բոլոր հարկատուների վճարած հարկերի մեկ վեցերորդը կամ մոտ 17 տոկոսը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետեւյալն է.

ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ23 մլրդ 966 մլն դրամ
Ղ-ՏԵԼԵԿՈՄ10 մլրդ 239 մլն դրամ
ԱԼԵՔՍ ԳՐԻԳ 9 մլրդ 606 մլն դրամ
ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ8 մլրդ 599 մլն դրամ
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ6 մլրդ 21 մլն դրամ
ՖԼԵՇ5 մլրդ 615 մլն դրամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ5 մլրդ 477 մլն դրամ
ԳՐԱՆԴ-ՏՈԲԱԿՈ ՀԱՅ-ԿԱՆԱԴ.Հ.Ձ.4 մլրդ 563 մլն դրամ
ՍԻՓԻԷՍ ՕՅԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ4 մլրդ 420 մլն դրամ
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ3 մլրդ 677 մլն դրամ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ