RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1498, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ԿՏՈՒԺԵՆ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ

Պ. Ք.

Եվրոհանձնաժողովի գնահատումների համաձայն, 2014-2015 թթ. Ռուսաստանը եվրոմիության տնտեսական պատժամիջոցների հետեւանքով կկորցնի մոտ 100 մլրդ եվրո, սակայն Եվրոպայի տնտեսությունը եւս կունենա համանման կորուստ: Այդ մասին տեղեկացնում է Euobserver հրատարակությունը, վկայակոչելով ԵՄ աղբյուրներ:

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հուլիսի 29-ին Բրյուսելում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցների փաթեթը: Կատարված հաշվարկների համաձայն, տվյալ պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանը այս տարի կկորցնի 23 մլրդ եվրո, իսկ 2015-ինՙ 75 միլիարդ:

ԵՄ երկրները իրենց հերթին կտուժեն ֆինանսական շուկայում Ռուսաստանի ներկայության սահմանափակման, զենքի, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների մատակարարումների արգելման հետեւանքով: Սպասվում է, որ ԵՄ կորուստները այս տարի կկազմեն 40 մլրդ եվրո, եկող տարիՙ 50 միլիարդ, քանի որ, դատելով ըստ ամենայնի, Մոսկվան կձեռնարկի պատասխան քայլեր: Ենթադրվում է, որ առավել շատ կտուժեն ռուսների հետ համագործակցող գերմանական բազմաթիվ միջակ ընկերությունները: Գերմանիան ընդհանուր առմամբ կարող է կորցնել մոտ 300 հազար աշխատատեղ: Այդուհանդերձ Եվրոպան իր դաշնակից ԱՄՆ-ի թելադրանքով դիմում է պատժիչ գործողությունների:

Ինտերֆաքս գործակալությունը հիշեցնում է, որ օրերս Եվրոմիության հրապարակած հերթական «սեւ ցուցակը» նախատեսում էր պատժամիջոցներ Ուկրաինայի ճգնաժամի հետ ինչ-որ ձեւով կապված անձանց եւ ընկերությունների դեմ:

Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթին, այնտեղ ընդգրկված են ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայել Ֆրադկովը, Անվտանգության խորհրդի անդամներ Նիկոլայ Պատրուշեւը, Բորիս Գրիզլովը եւ Ռաշիդ Նուրգալիեւը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ինչպես նաեւ ԱԴԾ գեներալ Սերգեյ Բեսեդան, Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը եւ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը:

ԵՄ «սեւ ցուցակում» են նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, Նովոռոսիա դաշնությունը, Դոնեցկի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարեւը եւ իր կինըՙ Եկատերինան, Դոնեցկի հանրապետության պաշտպանության փոխնախարար Ֆյոդոր Բերեզինը եւ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների հետ կապված մի շարք այլ անձինք:

Պատժամիջոցների ենթակա իրավաբանական անձանց թվում են «Կերչի լաստաանցարանը», Սեւաստոպոլի եւ Կերչի առեւտրական նավահանգիստները, «Մասանդրա» գինեգործական ընկերությունը եւ Ղրիմի մի շարք ուրիշ ընկերություններ:

ԵՄ «սեւ ցուցակը» ընդհանուր առմամբ համալրվել է 15 անձանցով եւ 18 ընկերություններով ու կազմակերպություններով եւ ներկայումս ներառում է 87 ֆիզիկական ու 20 իրավաբանական անձանց: Այդ անձանց մուտքը ԵՄ արգելված է մինչեւ 2014 թ. նոյեմբեր, իսկ եվրոպական բանկերում նրանց ակտիվները (եթե այդպիսիք կան) ենթակա են սառեցման:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այդ երկրի իշխանությունները ընթացիկ տարվա հունիսին Ռուսաստանի դեմ ձեռնարկեցին անչափ խիստ պատժամիջոցներ: ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, դրանք ձեռնարկվել են «Արեւլյան Ուկրաինան ապակայունացնելու ՌԴ շարունակվող փորձերին ի պատասխան»:

Ամերիկացիների «սեւ ցուցակում» են մասնավորապես «Վնեշէկոնոմբանկը», «Գազպրոմբանկը», «Նովատեկը», «Ռոսնեւտը» եւ Թեոդոսիայի նավթային նահավանգիստը: Պատժամիջոցներ ձեռնարկվեցին նաեւ ՌԴ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկություններիՙ «Ալմազ-Անթեյ» կորպորացիայի, «Կալաշնիկով» կոնցեռնի, «Իժմաշ», «Բազալտ» գիտաարտադրական միավորումների, «Ուրալվագոն» գործարանի եւ սարքաշինության նախագծային բյուրոյի դեմ:

Պատժամիջոցները «Վնեշէկոնոմբանկին», «Գազպրոմբանկին», «Ռոսնեւտին» եւ «Նովատեկին» զրկում են նոր, երկարաժամկետՙ ավելի քան 90-օրյա ֆինանսավորումից, այսինքնՙ ԱՄՆ-ում համապատասխան բանկային վարկեր ստանալու հնարավորությունից: Միեւնույն ժամանակ նոր պատժամիջոցները ամերիկյան ընկերություններին չեն արգելում ռուսական հիշյալ ընկերությունների հետ իրականացնելու այլ կարգի ֆինանսական փոխգործողություններ:

Հուլիսի 30-ին նախագահ Օբաման Վաշինգտոնում լրագրողներին հայտարարեց, որ «սեւ ցուցակում» ներառվել են նաեւ ռուսական «Սելխոզբանկը», «Մոսգորբանկը» եւ ԹՁը-ն: ՌԴ Կենտրոնական բանկը նույն օրը խոստացավ հարկ եղած դեպքում օգնել «պատժված» ռուսական բանկերին:

Երեկ մարզական գույքի աշխարհահռչակ ընկերություն «Ադիդասը» հայտարարեց Ռուսաստանում իր ներկայացուցչական խանութները փակելու մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ