RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1471, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ

Պ. Ք.

Վրաստանի նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլուն պաշտոնապես ներկայացվել է ծառայողական լիազորությունների վերազանցման մեղադրանք: Հուլիսի 29-ին Թբիլիսիում համապատասխան որոշումը փոխանցվել է Սաակաշվիլու փաստաբան Օթար Կախիձեին, քանի որ նախկին նախագահը 2013 թ. նոյեմբերից արտերկրում է: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Դատական մարմինների ընդունած որոշման մասին նախօրեին հայտարարել էր Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Գերատեսչությունը մանրամասնում է, որ խոսքը 2007 թ. նոյեմբերի 7-ի խաղաղ հանրահավաքը զանգվածաբար ցրելու, նույն օրը ապօրինաբար «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու եւ գործարար Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլու ունեցվածքի բռնատիրման նպատակով հանցավոր գործողություններ ձեռնարկելու մասին է:

Ընդգծվում է, որ եզրափակիչ փուլում է այդ եւ մյուս գործերի քննությունը, որոնց կապակցությամբ Սաակաշվիլին դատախազություն էր կանչվել իբրեւ վկա: Խոսքը մի քանի քրեական գործերի մասին է: Դրանք են վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահը: Մուխրովանիում 2009 թ. Վրաստանի զինված ուժերի գումարտակի խռովության կասեցման հատուկ գործողությունը, գործարար Բադրի Պատարկացիշվիլու ընտանիքի դեմ ուղղված անօրինական քայլերը եւ այլն:

Արտերկրում գտնող Սաակաշվիլին հուլիսի 29-ին հայտարարել է, որ ինքը մտադիր չէ Թբիլիսի գալ հարցաքննվելու եւ գլխավոր դատախազության հետ համգործակցելու: Համանման հայտարարությամբ նա հանդես էր եկել նաեւ այս տարվա մարտին:

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թ. հունվարից մինչեւ 2013 թ. նոյեմբերի 17-ը: 2013 թ. նոյեմբերի կեսերից նա արտերկրում է (Եվրոպա, ԱՄՆ): Վերջին կես տարին նա անցկացրել է գլխավորապես Ուկրաինայում, որտեղ, ԶԼՄ-ների տվյալների համաձայն, երկրի ներկայիս ղեկավարության ոչ պաշտոնական խորհրդականն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ